«Կույս են ուզում, կույս, որ բազմազավակ լինի, փորձ ունենա» /վիդեո/
«800 հեկտար տվել եք, ԵՏՄ մտցրել եք, էլ ի՞նչ եք ուզում, որ նորից ուզում եք գալ իշխանության», – այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում իշխանություններին դիմեց ԳԽ նախկին պատգամավոր Ազատ Արշակյանը:
Բանախոսը նշեց՝ եթե իրավիճակը մնա այնպես, ինչպես որ կա, մեր երկրի վիճակն էլ ավելի կվատանա:
«Եթե իրավիճակը մնա այսպես, 800 հեկտարներով, կտոր-կտոր հանձնելու ենք մեր հայրենիքը: Մենք դա՞ ենք ուզում», – ասաց Ազատ Արշակյանը:
Բանախեսն իր խոսքում անդրադարձավ նաև «Համախմբում» կուսակցությանը:
«Օսկանյանը, կարծում եմ, տեղավորվելու է սփյուռքի ու հայրենադարձների վստահության դաշտի միջև: Դրական վերաբերմունք ունեմ նրա ստեղծած կուսակցության վերաբերյալ: Մի բան էլ. մարդիկ ուզում են թարմ քաղաքական ուժ տեսնել. կույս են ուզում, կույս, որ բազմազավակ լինի, փորձ ունենա»: