«Ռուսաստանը փորձելու է ցույց տալ, որ տարածաշրջանում լիդեր է»
Սանկտ Պետերբուրգում մեկնարկել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը Սերժ Սարգսյանի հետ: Անդրադառնալով այս թեմային՝ և հատկապես մոտակա ժամերին կայանալիք եռակողմ հանդիպմանը՝ քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը Henaran.am-ի հետ զրույցում նշեց.
«Ես կարծում եմ, որ լուրջ առաջընթաց չենք ունենա այս հանդիպումից հետո: Եթե համարում ենք, որ Մադրիդյան սկզբունքներով պիտի շարժվենք, կարծում եմ՝ հիմա այդպիսի բան չի լինի:
ՀՀ-ն առաջ է քաշելու այն հարցը, որ պիտի մեխանիզմզներ ներդրվեն մոնիթորինգի համար: Քանի որ այդ բանը չի եղել, ՀՀ-ն այդ հարցաթուղթն ունի», – նշեց քաղտեխնոլոգը:
Վերջինս շեշտեց՝ բանակցությունների սկիզբ կլինի միայն այդ հարցի լուծումից հետո:
«Շահեկան դիրքում չի գտնվում կողմերից և ոչ մեկը: Ամեն կողմ ունի չր բանակցային ռեսուրսը, ունի իր խաղաքարտերը: Արդբեջանն էլ, ըստ էության, շահեկան դիրքում չէ, քանի որ այդ երկրի առաջ դրվել է մի հարց. կողմորոոշվել ստատուս քվոյի հարցում: Լուրջ առաջխաղացում չենք կարողանա ակնկալել: Ռուսաստանն էլ փորձելու է ցույց տալ, որ տարածաշրջանում լիդեր է», – ասաց քաղտեխնոլոգը: