04 Մարտի, Երեքշաբթի, 2025
KFC

Պուտինի հետ հանդիպմանը Սերժ Սարգսյանը կարեւորել է հրադադարի ռեժիմի խախտումների հետաքննության մեխանիզմի ստեղծումը

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը այսօր Սանկտ Պետերբուրգում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ կայացած հանդիպման ժամանակ կարեւորել է հրադադարի ռեժիմի խախտումների հետաքննության մեխանիզմի ստեղծումը։ Նա նշել է, որ դա լավ հիմք կդնի ԼՂ հակամարտության կարգավորման շուրջ բանակցություններ վարելու համար, գրում է ТАСС-ը։

«Ղարաբաղի հարցի շուրջ մեր դիրքորոշումը հայտնի Է բոլորին: Մենք ցանկանում ենք, որ այդ հարցը լուծվի բացառապես խաղաղ ճանապարհով: Եվ ցանկանում եմ շնորհակալություն հայտնել ձեզ եւ Մինսկի խմբի համանախագահ երկրներին այն ըմբռնման եւ ջանքերի համար, որ դուք դրսեւորում եք այդ հարցում»,-ասել է Սերժ Սարգսյանը՝ նշելով, որ ցավոք, նման խնդիրները միայն մի կողմի ցանկությամբ չեն լուծվում։

«Մենք ուրախ կլինեինք, եթե այսօր կարողանայինք առաջ շարժվել այն պայմանավորվածությունների իրագործման ուղղությամբ, որոնք մենք ձեռք ենք բերել, այսինքն՝ ստեղծենք հրադադարի ռեժիմի խախտման հետաքննության մեխանիզմներ: Եվ դա աշխատանքային տրամադրություն կստեղծի բանակցություններ վարելու համար»,- նշել է Սերժ Սարգսյանը:

Պուտինն իր հերթին համաձայնել է քննարկել այս բոլոր հարցերը:

KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ