19 Մայիսի, Կիրակի, 2024
KFC

Լուրեր: Հունիսի 10, 2016

Իշխանությունները դասեր չեն քաղել. Լևոն Զուրաբյան /վիդեո/

ԱԺ ճեպազրույցների ժամին  ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանն ասաց.«Ապրիլյան պատերազմը փոփոխություններ արեց, թեպետ, սա չի նշանակում, որ նրանք կդառնան արդյունավետ կառավարիչներ, սակայն կան պարզ ճշմարտություններ, որոնք հերքել հնարավոր չէ: Հաջորդող ժամանակաշրջանը ցույց տվեց, որ կոռուպցիան ու արատավոր համակարգը մեզ համար դարձել է ազգային անվտանգության խնդիրը»: Պատգամավորը նկատեց, որ իշխանությունները դասեր չեն քաղել կատարվածի արդյուքում: […]

Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է Ռուսաստանին

Թուրքիայի արտգործնախարարությունը Սիրիայում հիվանդանոցների ռմբակոծությունների համար Ռուսաստանին և Սիրիայի իշխանություններին մեղադրող հայտարարություն  է արել: Այս մասին տեղեկացնում է թուրքական «Milliyet» պարբերականը: Թուրքիայի արտգործնախարարությունը հայտարարության մեջ նշում է, որ Սիրիայում իշխանությունները և Ռուսաստանը շարունակում են օդուժի հարձակումները հիվանդանոցների, դպրոցների, մզկիթների և բնակավայրերի վրա: Ռուսաստանին և Սիրիային դատապարտող  հայտարարության մեջ նշվում է, որ այս հարձակումներ անմարդկային են […]

Հայաստանում հանգիստն ավելի էժան է, քան Վրաստանում. ոլորտի պաշտոնյան վստահեցնում է

«Եթե համեմատենք  նույն հանգիստը  Երեւանում  ու Թբիլիսիում, ապա մեզ մոտ  հանգիստը ավելի էժան է, նույնը վերաբերում է Ծաղկաձորի ու Բակուրիանի համեմատությանը, եթե խոսքը որակապես նմանատիպ հանգստի մասին է»,- այսօր` հունիսի 10-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության զարգացման քաղաքականության վարչության պետ Մեխակ Ապրեսյանը: Լրագրողների դիտարկմանը, թե հայերը նախընտրում են հանգիստը Վրաստանում, քանի որ ավելի էժան […]

Արա Բուդաղյանը ազատ կարձակվի

Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի դեմ մահափորձի գործով մեղադրյալ Արա Բուդաղյանի նկատմամբ քրեական հետապնդումը քննիչի որոշմամբ դադարեցվել է՝ հանցակազմի բացակայության հիմքով: Այս մասին Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Արա Բուդաղյանի պաշտպան Հայկ Ալումյանը: Ալումյանը  նշեց, որ թեեւ Արա Բուդաղյանն արդեն ունի արդարցվածի կարգավիճակ, սակայն, սակայն, նրա դեռ ազատ չեն արձակել, սպասում են դատախազի որոշմանը: Հիշեցնենք, որ Սյունիքի […]

Վնասվածքներով

ԱԺ  ճեպազրույցների ընթացքում ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանն անդրադարձավ հերթական քառօրյայի աշխատանքին. կատակեց, թե լրագրողները ևս մեկ ծանր փորձություն ավարտեցին՝ ի դեմս քառօրյայի, և հուսով է, որ վնասվածք ստացող լրագրողներ չեն եղել: «Ավելի հանգիստ նստաշրջան էր, իսկ աշնանից կսկսվի մի շրջան՝ բուռն, լարված, նախընտրական»,- ասաց Աղվան Վարդանյանը: Այս քառօրյայի ընթացքում եղա՞ն քաղաքական գործիչներ, որոնք վնասվածք […]

32-ամյա քաղաքացին փորձել է ցած նետվել Կիեւյան կամրջից

Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ հունիսի 10-ին, ժամը 00.38-ին ահազանգ է ստացվել, որ քաղաքացին փորձում է ինքնասպան լինել՝ նետվելով Կիեւյան կամրջից: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ եւ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը: Տեղում պարզվել է, որ կամրջի վրա է գտնվում 32-ամյա Մ. Գ.-ն, որը տեղափոխվել է ոստիկանության Մաշտոցի բաժին:

Պուտինը, Սարգսյանն ու Ալիեւը կհանդիպեն հունիսի վերջին՝ Պետերբուրգում

Ռուսական РИА Новости գործակալությունը, հղում անելով ՌԴ ԱԳՆ-ում իր աղբյուրին, գրել է, որ ՌԴ, ՀՀ և Ադրբեջանի նախագահներ Վլադիմիր Պուտինի,  Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպումը կկայանա Պետերբուրգում հունիսի վերջին: Նշվում է, որ այդ ժամանակահատվածում կանցկացվի եռակողմ գագաթնաժողով՝ ԼՂ հարցի կարգավորման ուղղությամբ։

Շնչին են նստած

ԱԺ պատգամավոր Թեւան Պողոսյանը կարծում է՝  ԼՂՀ ԱԺ պատգամավոր Հայկ Խանումյանի ծեծի դեպքը ընկալելի կլինի, եթե քննությունը թափանցիկ ընթանա: Այս մասին նա ասաց լրագրողների հետ զրույցում: «Ունենք գործընթաց, Արցախի նախագահն է արձագանքել, ոստիկանությունն է արձագանքել: Արցախում կա նոր օմբուդսմեն, և նա նոր մոտեցումներ է ցուցաբերում: Ցավում եմ դեպքի համար, բայց եթե իսկապես մեղավորները պատժվեն, կհամարենք, […]

Ոչ ոք անպատիժ չի մնա. Հայկ Խանումյան

«Կանխավ մեկնաբանություններ չեմ ուզում անել, քանի, որ քննչական գործողություններ են ընթանում, մանավանդ արդեն երկու ձերբակալված կա: Կարծում եմ, որ իմ նկատմամբ կիրառված բռնությունը անպատիժ չի մնա»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց հունիսի 6-ի առավոտյան մի խումբ անձանց կողմից ծեծի ենթարկված ԼՂՀ ԱԺ պատգամավոր Հայկ Խանումյանը: «Հույս ունեմ, որ բոլոր մեղավորները շատ արագ կձերբակալվեն: Որոշակի փաստեր կան […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2016
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
ՄայիսիՀուլիսի