04 Հունվարի, Saturday, 2025
KFC

Ոչ ոք անպատիժ չի մնա. Հայկ Խանումյան

«Կանխավ մեկնաբանություններ չեմ ուզում անել, քանի, որ քննչական գործողություններ են ընթանում, մանավանդ արդեն երկու ձերբակալված կա: Կարծում եմ, որ իմ նկատմամբ կիրառված բռնությունը անպատիժ չի մնա»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց հունիսի 6-ի առավոտյան մի խումբ անձանց կողմից ծեծի ենթարկված ԼՂՀ ԱԺ պատգամավոր Հայկ Խանումյանը:

«Հույս ունեմ, որ բոլոր մեղավորները շատ արագ կձերբակալվեն: Որոշակի փաստեր կան կասկածյալների շրջանակը ընդլայնելու և մեղավորներին գտնելու համար:Ոչ մի բան չի խանգարի, որ հայտնաբերվեն բոլոր մասնակիցները»,- ընդգծեց Խանումյանը:

Պատգամավորը տեղեկացրեց, որ իր առողջական վիճակը լավ է և միայն բռնության փաստն է անհանգստացնում:

Հիշեցնենք, որ ԼՂՀ Ազգային ժողովի պատգամավոր Հայկ Խանումյանին առևանգելու փաստի առթիվ ԼՂՀ իրավապահ մարմինների կողմից տարված քննչական և օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում սույն թվականի հունիսի 9-ին ԼՂՀ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչություն են մեղայականով ներկայացել մայրաքաղաքի բնակիչներ, աշխարհազորայիններ՝ 1977թ. ծնված Միքայել Միքայելի Սահակյանը և 1968թ. ծնված Սերգեյ Գեորգիի Ավանեսյանը։

Ինչպես հաղորդում են ԼՂՀ ոստիկանության լրատվության վարչությունից, Մ.Սահակյանը և Ս.Ավանեսյանը ձերբակալված են։

Հիշեցնենք նաև, որ Հայկ Խանումյանը մի խումբ անձնաց կողմից ծեծի էր ենթարկվել հունիսի 6-ի առավոտյան: Ստացած վնասվածքների հետևանքով վերջինս տեղափոխվել էր Ստեփանակերտի բժշկական կենտրոն:

KFC

Արխիվ

Հունվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ