16 Մայիսի, Հինգշաբթի, 2024
KFC

Լուրեր: Մայիսի 30, 2016

Զինվորը հանկարծամահ է եղել

Մայիսի 29-ին` ժամը 22:00-ի սահմաններում, ՊԲ հարավարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի կրակային դիրքում հանկարծամահ է եղել զինծառայող, 1997թ. ծնված Սուրեն Արմենի Մոսիյանը: Այս մասին հայտնում է ԼՂՀ ՊՆ-ն: Զինծառայողի մահվան հանգամանքները պարզելու համար կատարվում է քննություն: ԼՂՀ պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակցությունը հայտնում մահացած զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին: […]

Ես ինքս ընդդիմադիր եմ եղել, գիտակցում եմ` ինչ եմ ասում. Արծվիկ Մինասյան

Էկոնոմիկայի նախարարության 2015 թվականի բյուջեի կատարողականի քննարկման ընթացքում պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանը  ուղղեց Արծվին Մինասյանին «բաց երկնքի» քաղաքականության ոլորտում առկա խնդիրների մասին: Պատգամավորն ասաց՝  «բաց երկնքի» քաղաքականությունը պատճառ դարձավ, որ մի քանի խոշոր ավիափոխադրողներ հեռանան Հայաստանից:  Քոքոբելյանը նշեց՝  «բաց երկնքի» քաղաքականությունն ավերեց ավիացիան: Պատասխանելով Քոքոբելյանի հարցին՝ Արծվիկ Մինասյանն ասաց.  «Ես հասկանում եմ` ընդդիմադիր եք, պետք է […]

«Էտ խոսողները մեզանից հղի են».ջրառատցի Կուկուն զայրացած է/վիդեո/

«Մեր զինվորները արծիվներ են, հովազներ ու վագրեր: Էն հպարտությունը տվեցին ինձ մեր զինվորներս, որ չեք պատկերացնի: Ես միշտ իրանց հետ եմ ու իմ երդմանը տեր եմ: Էտ այլանդակ , լկտի ազգին չեմ վստահում ու իմ մոտի շղթան պետքա զարդարվի թուրքի ականջներով»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց առաջնագծից վերեդարձած ջրառատցի Կուկուն: Նշենք, որ կամք ու համարձակություն ունեցող այս […]

2015 թվականի պետական բյուջեի ծախսերի 7.8%-ը տրամադրվել է տնտեսական հարաբերությունների բաժնին. Ջանջուղազյան

  Ազգային ժողովում նախորդ տարվա պետբյուջեի քննարկման ժամանակ հայտարարեց Ֆինանսների նախարար, գլխավոր գանձապետ Ատոմ Ջանջուղազյանը տեղեկացրեց՝ 2015 թվականի պետական բյուջեի ծախսերի 7.8%-ը տրամադրվել է տնտեսական հարաբերությունների բաժնին` կազմելով ավելի քան 109.8 մլրդ դրամ և 104.6%-ով ապահովելով ծրագրի կատարումը: Հատկացված ֆինանսական միջոցների հիմնական մասը՝  58.1%-ն ուղղվել է տրանսպորտի և գյուղատնտեսության, անտառային տնտեսության, ձկնորսության ու որսորդության (31.2%) բնագավառների ծրագրերի […]

Այսօր արտարժութի շուկայում

Արտարժութի շուկայում այսօր դոլարն արժեւորվել է  3 լումայով` դառնալով 477.82   դրամ, եվրոն արժեզրկվել է`35 լումայով`  դառնալով  533.96 դրամ: Ռուսական ռուբլու գինն նույնպես արժեզրկվել է, այս անգամ`8  լումայով  եւ դարձել`  7.24  դրամ: ՀՀ ԿԲ հրապարակած տվյալների համաձայն` արտարժույթների փոխարժեքները այսօր կազմել է` Փոխարժեք ՀՀ Դրամ  ԱՄՆ Դոլար  477.82  Եվրո 533.96  ՌԴ Ռուբլի 7.24

Ադրբեջանը օդանավակայանից արտաքսում է 8 տարեկան երեխային՝ հայկական ազգանունի պատճառով

Մեդիա փորձագետ Սամվել Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկար է հրապարակել` նշելով․ «Ադրբեջանը պատրաստվում է Բաքվի «Հեյդար Ալիևի» անվան օդանավակայանից արտաքսել 8-ամյա տղային միայն նրա համար, որ երեխայի ազգանունը հայկական է: Երեխայի մորը և խորթ հորը, որոնց ազգանունները ռուսական են, թույլ են տվել մուտք գործել Ադրբեջան, սակայն առանց երեխայի»:

Օդի ջերմաստիճանը կնվազի 3-4 աստիճանով

Հանրապետության տարածքում՝ մայիսի 30-ին ժամանակ առ ժամանակ, 31-ին և հունիսի 1-2-ը՝ կեսօրից հետո և գիշերվա առաջին կեսին, շրջանների մեծ մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ: 3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 2-7 մ/վ արագությամբ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 20-25 մ/վ: Օդի ջերմաստիճանը 30-ին կնվազի 3-4 […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2016
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ԱպրիլիՀունիսի