06 Հուլիսի, Կիրակի, 2025
KFC

Ես ինքս ընդդիմադիր եմ եղել, գիտակցում եմ` ինչ եմ ասում. Արծվիկ Մինասյան

Էկոնոմիկայի նախարարության 2015 թվականի բյուջեի կատարողականի քննարկման ընթացքում պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանը  ուղղեց Արծվին Մինասյանին «բաց երկնքի» քաղաքականության ոլորտում առկա խնդիրների մասին:

Պատգամավորն ասաց՝  «բաց երկնքի» քաղաքականությունը պատճառ դարձավ, որ մի քանի խոշոր ավիափոխադրողներ հեռանան Հայաստանից:  Քոքոբելյանը նշեց՝  «բաց երկնքի» քաղաքականությունն ավերեց ավիացիան:

Պատասխանելով Քոքոբելյանի հարցին՝ Արծվիկ Մինասյանն ասաց.  «Ես հասկանում եմ` ընդդիմադիր եք, պետք է ամեն ինչ ավերվածությամբ ներկայացնել: Ես ինքս ընդդիմադիր եմ եղել, գիտակցում եմ` ինչ եմ ասում»:

Նախարարն ասաց՝  պատրաստ է ներկայացնել թվային ցուցանիշներ Վրաստանի հետ ունեցած գնային հարաբերակցության մասին: Մինասյանը նշեց՝ համաձայն չէ, թե չ Վրաստանում ավիափոխադրումն ավելի մատչելի է, քան Հայաստանում:

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ