17 Նոյեմբերի, Կիրակի, 2024
KFC

Լուրեր: Ապրիլի 2016

Եթե չկա ԼՂՀ ներկայացուցիչը, ուրեմն չկա բանակցություն. Նիկոլ Փաշինյան

ԼՂՀ հարցի կարգավորման որեւէ բանակցային պրոցես առանց ԼՂՀ ներկայացուցչի անընդունելի է: Այս մասին Ֆեյսբուկյան իր հարթակում գրել է ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը: Նա, մասնավորապես նշել է. «Մեր զինվորներն ու սպաները իրենց կյանքի գնով կասեցրել են մի մեծ դավադրություն ընդդեմ Հայաստանի Հանրապետության եւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության: Մեր բանակի սխրանքը դիվանագիտական ճակատում չպետք է տանուլ տրվի. […]

Վերադարձված հայ մարտիկների դիերը եղել են անդամահատված. «Փաստինֆո»

Մարտի 10-ին Բաշ Քարվենդ բնակավայրի մոտակայքում իրականացվեց զոհվածների մարմինների փոխանակում, հայկական կողմին փոխանցվեց 18 զոհվածի մարմին, և մինչ այսօր մեկ հոգու ճակատագիրը շարունակում է մնալ անհայտ։ Ինչպես արդեն տեղեկացրել էին, հայկական կողմին վերադարձված հայ մարտիկների մարմինները խեղված ու անարգված են եղել: «Փաստինֆո»–ի տեղեկություններով՝ զոհվածներից 17-ի մարմինները խեղված են եղել, բացակայել են ականջները, որոշ դեպքերում էլ […]

Տարածքներ կհանձնե՞ն. ինչ կստանա Հայաստանը

‹‹Նոր ժամանակներ›› կուսակցության ղեկավար Արամ Կարապետյանը հավանական չի համարում, որ Հայաստանը պատրաստ կլինի Ադրբեջանին տարածքներ զիջել: ‹‹Բայց որ նմանատիպ որոշումներ   իշխանականան որոշակի բլոկներում ծագում են, դա տեսել եմ, գիտեմ: Մարդկանց հետ եմ զրուցել. նմանատիպ մտորումներ կան››: Արամ Կարապետյանն ընդգծեց՝ չի կարող լինել այնպես, որ Ռուսաստանը Հայաստանի փոխարեն որոշում կայացնի տարածքներ զիջելու վերաբերյալ: ‹‹Հիմա այդ ժամանակները չեն: Այժմ […]

Հիշենք եւ մեծարենք. ԼՂՀ ՊՆ

2016թ. ապրիլի 2-ից 5-ը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում տեղի ունեցած մարտական գործողությունների ժամանակ հանուն հայրենիքի մարտիրոսվել են ՊԲ զինծառայողներ՝ կ-ն Ուրֆանյան Արմենակ Մեէրսի,  1990-2016., ք. Երևան շարք. Սլոյան Քյարամ Քալաշի, 1996-2016, Արագածոտնի մարզ, գ. Արտաշավան մ-ր Մովսեսյան Ռուդիկ Բախշիի, 1976-2016, ք. Ստեփանակերտ մ-ր Թորոյան Հայկ Վահանի, 1985-2016, ք. Երևան ավ. լ-տ Գալստյան Հրաչ Վարդանի, […]

Ռուսաստանի հայերի միության ձայնը չեն լսում միայն հայկական զլմ-ներում․ ՌՀՄ-ն պարզաբանում է

Ռուսաստանի հայերի միությունը հայտարարություն է տարածել, որում նշվում է, որ վերջին ժամանակներում Ռուսաստանի հայերի միությունը հարցեր է ստանում հայկական լրատվամիջոցներից՝ միության նախագահ Արա Աբրահամյանի դիրքորոշումը պարզաբանելու խնդրանքով՝ կապված վերջերս Ղարաբաղի իրադարձությունների, ինչպես նաեւ  թե ինչո՞ւ է Ռուսաստանի հայկական համայնքը լռում, եւ հանրահավաքներ չի կազմակերպում, ինչպես այլ երկրներում է լինում։   Հայտարարության մեջ ասվում է, որ Այն որ ՌՀՄ-ն եւ […]

Վարչապետն ընդունել է Իրանի էներգետիկայի նախարարին

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության էներգետիկայի նախարար, ՀՀ և ԻԻՀ միջկառավարական համատեղ հանձնաժողովի իրանական կողմի համանախագահ Համիդ Չիթչիանին: Նշենք, որ Իրանի էներգետիկայի նախարարը Հայաստան է ժամանել՝ Երևանում ապրիլի 13-ին էներգետիկ համագործակցության թեմայով կայանալիք Հայաստան-Իրան-Վրաստան-Ռուսաստան քառակողմ հանդիպմանը մասնակցելու նպատակով: Վարչապետը ողջունել է Իրանի էներգետիկայի նախարարի այցը Հայաստան՝ նշելով, որ բարձրաստիճան փոխայցերը նպաստում են երկու ժողովուրդների բարեկամության ամրապնդմանը […]

Ադրբեջանի ռազմական ագրեսիայի հարցը բարձրացվել է ԵԽ կրթության նախարարների համաժողովում

ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը Բրյուսելում մասնակցել է ԵԽ կրթության նախարարների 25-րդ համաժողովին, որն անցկացվում է «Ժողովրդավարության ապահովումը կրթության միջոցով, կրթության դերը ժողովրդավար մշակույթի իրավասության զարգացման համար» խորագրի ներքո: ՀՀ ԿԳ նախարարը համաժողովում հանդես է եկել ելույթով, որում, մասնավորապես, նշված է. «Ձերդ գերազանցություններ, hարգելի՛ գործընկերներ, Եվրոպայի խորհրդի մշտական համաժողովի 25-րդ նստաշրջանի հարգարժան մասնակիցներ, […]

Ադրբեջանի համար սկսվել է սահուն անկման փուլը. Հայկ Դեմոյան

Շփման գծում ապրիլի 2-ին տեղի ունեցածը բացարձակ արկածախնդրություն էր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի կողմից, որն ուներ թե ներքին, թե արտաքին պատճառներ: Արմենպրեսի  փոխանցմամբ այս մասին այսօր  լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը: Նրա խոսքով՝ արտաքին ճակատում Ադրբեջանի դեմ կիրառվում են պատժամիջոցներ, իսկ տեղեկատվական հոսքերը զարգանում են ոչ հօգուտ Ադրբեջանի: […]

Դատախազը Լեւոն Հայրապետյանի համար 7 տարվա ազատազրկում է պահանջել

Գործարար Լեւոն Հայրապետյանի դատական գործով դատախազը դատարանին կոչ է արել Հայրապետյանին դատապարտել 7 տարվա ազատազրկման: Նա նշել է, որ դատարանին խնդրում է Հայրապետյանին պատժել յոթ տարվա ազատազրկումով ընդհանուր ռեժիմի գաղութում։ Դատախազի կարծիքով՝ Հայրապետյանի մեղքը ապացուցվում է ականատեսների, տուժածների ցուցմունքներով ու դատապաշտպան Սերգեյ Անտոնովի հեռախոսային բանակցություններով: Հարկ է նշել, որ Մոսկվայի Զամոսկվորեչյան դատարանն ապրիլի 14-ին կհրապարակի Լեւոն Հայրապետյանի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2016
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
ՄարտիՄայիսի