17 Նոյեմբերի, Կիրակի, 2024
KFC

Լուրեր: Ապրիլի 2016

‹‹Հայաստանի իշխանություններն ուզեն-չուզեն, համաձայնելու են Ռուսաստանի ասածին››

Քաղտեխնոլոգ Արմեն Բադալյամը կարծում է՝ եթե նույնիսկ Հայաստանը պատրաստ լինի որոշակի զիջումների գնալ՝ Ղարաբաղի հարցը կարգավորելու, խաղաղություն հաստատելու ու Արցախի կարգավիճակն ամրագրելու համար, Ադրբեջանը դեռ պիտի համաձայնի այդ զիջումներին: ‹‹Հայաստանի՝ Ադրբեջանին արցախյան որոշակի տարածքներ զիջելու կամ չզիջելու հարցը գեոպոլիտիկ   խնդիր է: Եթե այդպիսի որոշում լինի, Հայաստանին չեն էլ հարցնի: Այդ հարցը որոշող կողմեր կան՝ Մինսկի […]

Յուրահատուկ «հոտառության» շնորհիվ Սյունիքում հայտնաբերվել է համաշխարհային գտածոներ

ՀՀ Մշակույթի նախարարության «Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոնի» փոխտնօրեն Հակոբ Սիմոնյանն այսօր լրագրողներին հայտնց, որ օրերս Սյունիքի մարզի Եղվարդ գյուղում գանձագողերի գործունեության հետևանքով հայտնաբերվել է ուրարտական ժամանակաշրջանի ուշագրավ գտածոներ: Հնագետը նաեւ նշել է, որ բոլոր գտածոները միասին երկու հարյուր օրինակ են` մարտական սակրեր, արվեստի գործեր, որոնք Սյունիքի մարզի քննչական բաժնի կողմից հայտնաբերվելուց հետո դիմել են Մշակույթի նախարարութանը: «Եթե […]

Որքան է Ադրբեջանի զոհերի թիվը /լրացված/

Ընդհանուր առ­մամբ, որքան է ադրբեջանական բանակի զոհերի թիվը, Henaran.am-ի թղթակիցը փոր­ձել է պարզել ԼՂՀ նախագահի մամլո խոսնակ Դավիթ Բաբայանից, ում խոսքով` հակառակորդի զոհերի թիվը 2,5 հազար է: «Այն, որ մեր տարած­քում իրենցից քիչ դիակներ կան, նշանակում է, որ իրենց չի հաջողվել մխրճվել մեր երկրի խորքը»: Նկատենք, հայկական կողմի զոհերի թիվը պաշտոնապես դեռեւս ճշգրտված չէ: Մինչ օրս հրապարակված թվերով մեր […]

Նախագահը հանդիպում է ունեցել Ամենայն Հայոց Կաթողիկոսի և Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսի հետ

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հանդիպում է ունեցել Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի և Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսի հետ: Հանրապետության Նախագահը, Վեհափառ Հայրապետը և Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսը հանդիպման ընթացքում քննարկել են վերջին օրերին Լեռնային Ղարաբաղ-Ադրբեջան շփման գծում Ադրբեջանի կողմից սանձազերծած ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակը: Զրուցակիցները կարևորել են պետություն-եկեղեցի […]

Պուտինը հեռացրել է Գրիզլովին ՌԴ Անվտանգության խորհրդի կազմից

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Բորիս Գրիզլովին հեռացրել է ՌԴ Անվտանգության խորհրդի կազմից: Ինչպես տեղեկացնում է ТАСС գործակալությունը, համապատասխան հրամանում ասվում է․ «2012թ. մայիսի 25-ի հրամանով ՌԴ նախագահի  հրամանով հաստատված ՌԴ Անվտանգության խորհրդի կազմում փոփոխություններ կատարել՝ բացառելով Բորիզ Վյաչեսլավի Գրիզլովին»։ Բորիս Գրիզլովը 2003-2011թթ. Եղել է Պետդումայի խոսնալը, իսկ նախորդ տարվա դեկտեմբերին ՌԴ նախագահի հրամանով նշանակվել էր […]

Լավ գիտնականներ ունենք․ Աշոտյան

Մեկնարկել է «Նոբելյան օրեր Երևանում» միջոցառումը, որի մեկնարկի ժամանակ լրագրողների հետ զրույցում ԵՊԲՀ հոգաբարձուների խորհրդի նախագահ, ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանն ասաց, թե Հայաստանում կան բազմաթիվ լավ գիտնականներ, սակայն դեռ վաղ է խոսել Նոբելյան մրցանակների հավակնությունների մասին։ «Բազմաթիվ հայ գիտնականներ ունեն, որոնք աշխատում են այլ երկրներում՝ Ռուսաստանում, Ֆրանսիայում, ԱՄՆ-ում: Հույս ունենանք, որ մի գեղեցիկ օր կունենանք հայազգի նոբելյան […]

Երկրորդ նախագահը մտափոխվելու է. Շարմազանով

Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը երեկ հայտարարեց, որ չի պատրաստվում հանդիպում նախաձեռնել գործող նախագահ Սերժ Սարգսյանի հետ:  Անդրադառնալով այս հարցին՝ ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը Henaran.am-ի հետ զրույցում ասաց. «Գրեթե վստահ եմ, որ երկրորդ նախագահը մտափոխվելու է եւ ինքն էլ միանալու է համազգային միավորմանն ու համախմբմանը»:

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն աշխատանքային այցով կմեկնի Մոսկվա

Հայաստանի Հանրապետության վարչապետ Հովիկ Աբրահամյանն աշխատանքային այցով ապրիլի 12-13-ը կմեկնի Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվա՝ մասնակցելու Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին: Այցի շրջանակում նախատեսված է նաև հանդիպում Ռուսաստանի Դաշնության կառավարության նախագահ Դմիտրի Մեդվեդևի հետ:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2016
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
ՄարտիՄայիսի