Փաստաբանների պալատը Թամարա Յայլոյանի հարցով դիմել են գլխավոր դատախազին

Փաստաբան Թամարա Յայլոյանը 23.03.2016թ. դիմել է Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատ՝ հայտնելով, որ 22.03.2016թ. www.youtube.com կայքում առկա ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ ռադիոկայանի տեսանյութում ցուցադրվող դատավարությունից հատվածում ձայնագրված է փաստաբան Լուսինե Սահակյանի և տվյալ գործով մեղադրող Գևորգ Գևորգյանի խոսակցությունը։ Թամարա Յայլոյանը նշել է, որ վերը նշված խոսակցության մեջ մեղադրողը վիրավորական արտահայտություններ է կատարել իր հասցեին, իսկ փաստաբան Լուսինե Սահակյանը չի միջամտել և սաստել մեղադրողին։ […]