Հայտնի լրագրողը սպանված է հայտնաբերվել

Երկու օր առաջ անհետ կորած պետերբուրգցի լրագրող Դմիտրի Ցիլիկինը սեփական բնակարանում սպանված է հայտնաբերվել։ Ոստիկանների տվյալներով՝ լրագրողը մահացել է արյունահոսության արդյունքում, նրա մարմնին դանակի բազմաթիվ հարվածների հետքեր են հայտնաբերվել։ Երկու օր առաջ լրագրողի քույրը դիմել է ոստիկանություն եւ ասել, որ եղբայրն անհետացել է։ Ոստիկաններն այժմ պարզում են դեպքի մանրամասները։ Դմիտրի Ցիլիկինը թղթակցում էր «Ведомости», «Коммерсантъ» պարբերականներին։ […]