«Էդ վիժվածքները հասկանո՞ւմ են, որ ամայացնում են մարդկային ցեղը … »

Ողբերգական մահով իր լուսավոր կյանքն ավարտած Կարեն Վարդանյանին առաջին անգամ ճանաչեցի սահմանադրական բարեփոխումների առնչությամբ բանավեճերի ընթացքում: Ինձ ապշեցնում էր այդ երիտասարդի նվիրված սոցիալիստ լինելը: Որևէ հարցում ինձ հետ համաձայն չէր, սակայն քննադատում էր համով, առանց չարության՝ հընթացս հիշեցնելով, որ շուտով կհաղթանակի սոցիալիզմը: Իշխանություններին քննադատում էր անխնա, սակայն մտավորականին և իր Հայրենիքը սիրող Մարդուն բնորոշ կեցվածքով: […]