18 Մայիսի, Saturday, 2024
KFC

Գնանկումը՝ վերաֆինանսավորման տոկոսադրույքի շարունակվող իջեցման հիմնական պատճառ

ԿԲ խորհուրդը մարտի 29-ին տեղի ունեցած նիստի ժամանակ որոշել է կրկին իջեցնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը եւս 0,25 տոկոսային կետով՝ սահմանելով այն 8,25 տոկոս: Սրանով Կենտրոնական բանկն այս տարվա մեջ երկրորդ անգամ գնաց վերաֆինանսավորման տոկոսադրույքի իջեցման, իսկ նախորդ՝ 2015 թվականի ընթացքում, օգոստոսից սկսած երեք անգամ է դա արել:

Ի՞նչ է նշանակում ԿԲ-ի նման քայլերի հաջորդականությունը եւ ինչո՞վ են դրանք պայմանավորված: Նախ հիշեցնենք, որ վերաֆինանսավորման տոկոսադրույքի իջեցմանը ԿԲ-ն դիմում է գնաճի զսպման քաղաքականության իրագործման շրջանակներում:

Անցյալ տարվա փետրվարից մինչեւ օգոստոս վերաֆինանսավորման տոկոսադրույքը պահպանվել է 10,5 տոկոսի վրա: Օգոստոսին ԿԲ-ն այն փոքր-ինչ իջեցրեց սահմանելով 10,25 տոկոս, այնուհետեւ շարունակեց այդ քաղաքականությունը ներկայումս հասցնելով 8,25 տոկոսի: Երկրի գլխավոր դրամատունն իր այդ քայլը բացատրում է նրանով, որ 2016 թ. փետրվարին արձանագրվել է 1,4 տոկոս գնանկում՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 0,1 տոկոսի դիմաց, ինչի արդյունքում 12-ամսյա գնաճը շարունակել է նվազել և ամսվա վերջին կազմել է 1.7 տոկոս գնանակում:

Դա հիմնականում պայմանավորվել է ներմուծված պարենային ապրանքների գների նվազմամբ: Արտաքին աշխարհում շարունակվում է պահպանվել համաշխարհային տնտեսության դանդաղ աճի միտումները և համապատասխանաբար՝ գնանկումային միջավայրը: Ելնելով դրանից, ԿԲ խորհուրդը կարծում է, որ առաջիկա ամիսներին Հայաստանում կպահպանվի արտերկրից եկող գնանկումային ազդեցությունը: Մյուս կողմից, այս տարվա հունվար-փետրվարին՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ տնտեսական ակտիվությունն աճել է 4,7 տոկոս, ինչը փոքր-ինչ գերազանցել է սպասելիքները:

Դրան հիմնականում նպաստել է արդյունաբերությունում և ծառայությունների ոլորտում գրանցված բարձր աճը: Չնայած առաջին եռամսյակի ընթացքում ԿԲ-ն և կառավարությունը շարունակել են իրականացնել խթանող քաղաքականություն, պահանջարկը Հայաստանի ներքին շուկայում դեռևս մնում է ցածր: Այս պարագայում, ըստ ԿԲ խորհրդի, դրամավարկային պայմանների կտրուկ թուլացումն հիմնականում բավարար է գնանկումային ճնշումները տարվա ընթացքում չեզոքացնելու համար: Ուստի, ներկայումս ԿԲ խորհուրդը նպատակահարմար է գտնում շարունակել դրամավարկային պայմանների աստիճանական թուլացումը, որի արդյունքում տարվա երկրորդ կիսամյակից գնաճային միջավայրն աստիճանաբար կընդլայնվի և կանխատեսվող հորիզոնում 12-ամսյա գնաճը կմոտենա նպատակային ցուցանիշին: Հիշեցնենք, որ գնաճի նպատակային ցուցանիշը 4 տոկոս + – 1,5 տոկոս միջակայքն է:

Դրանից ավելի գնաճի պարագայում ԿԲ-ն սկսում է բարձրացնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը, որպեսզի գնաճը զսպվի՝ սոցիալական անցանկալի հետեւանքներից խուսափելու համար: Մի խոսքով, նկատի ունենալով, որ գնաճի փոխարեն արձանագրվում է գնանկում, ԿԲ-ն իջեցնելով տոկոսադրույքը, նպաստում է տնտեսական աճի տեմպի բարձրացմանը: Տնտեական բարձր աճի դրական ազդեցությունը բնակչության վրա թեեւ ավելի ուշ է զգացվում, քան բարձր գնաճի անմիջական բացասական ազդեցությունը, բայց ակնհայտ է, որ հենց բարձր տնտեսական աճն է պարտադիր պայմանը կենսամակարդակի բարձրացման եւ սոցիալական վիճակի բարելավման համար:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ