24 Նոյեմբերի, Կիրակի, 2024
KFC

Ալիեւը որոշել է

Քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը այսօր լրագրողների հետ հանդիպմանն անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հակամարտության խնդրին՝ շեշտեց, որ վերջին օրերին սահմանում լարված իրավիճակ ստեղծելով՝ Ադրբեջանն ուզում է ցույց տալ, որ ԱՄՆ-ում Հայաստանի և Ադրբեջանի երկրների ղեկավարների հանդիպում չի կարող կայանալ:

«Ադրբեջանը որոշել է, որ բանակցային սեղանին չի վերադառնալու, եթե չլինի իր համար ֆորսմաժորային իրավիճակ: Որևէ հիմք չունենք ասելու, թե սահմանային լարվածությունը պակասելու է, սա հակամարտություն է։ Սա վերջին երեք տարվա ընթացքում աճի տենդեցն է ցույց տալիս»,-ասաց քաղաքագետը։ Բանախոսն ընդգծեց, որ պաշտոնական Բաքուն գիտակցում է, որ սահմանային լարված իրավիճակը օգնում է շեղել հասարակության ուշադրությունը ներքաղաքական խնդիրներից, ուստի նրանք ուզում են առաջ շարժվել հենց այդ մարտավարությամբ։

Հրանտ Մելիք-Շահնազարյանը նշեց, որ Հայաստանն այս օրերին պետք է լինի հնարավորինս ուշադիր ու զգոն։
Քաղաքագետն ընդգծեց, որ Ադրբեջանին այսօր անգամ միջազգային կառույցները չեն կարողանում սաստել ու զսպել։
«Միջազգային զսպման գործոնը չի աշխատում, խաղաղասիրական կոչեր կան միայն, որոնք առաջ չեն գնում»,- նշեց քաղաքագետը։

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ