Հայ-հնդկական տնտեսական համագործակցությունը բարձրանում է նոր մակարդակի
Հայաստանի և Հնդկաստանի առևտրատնտեսական հարաբերությունների ներկայիս մակարդակը ամբողջովին չի արտացոլում երկու երկրների տնտեսական ողջ ներուժը: Այսօր այս մասին Երևանում տեղի ունեցած հայ-հնդկական միջկառավարական հանձնաժողովի 7-րդ նիստում հայտարարեց ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Ռոբերտ Հարությունյանը: Նրա խոսքերով՝ հայ-հնդկական հարաբերություններն ունեն հարուստ պատմություն և ավանդույթներ, անկախության ձեռք բերումից հետո էլ Հայաստանը մեծապես կարևորել և կարևորում է Հնդկաստանի […]