Առողջապահության համաշխարհային կազմակերպության փորձագետները` Հայաստանում են

Հակամանրէային դեղերի նկատմամբ (ՀՄԴ) կայունության պլանային ախտորոշիչ համաճարակաբանական հսկողության մեխանիզմների ապացուցման նպատակով կազմակերպվող հետազոտության (PoP-study) նախապատրաստական աշխատանքներն իրականացնելու համար Հայաստան են ժամանել առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) եվրոպական գրասենյակի միջազգային փորձագետներ: Այս մասին հաղորդում են ՀՀ առողջապահության նախարարությունից: Նախապատրաստական աշխատանքներն իրականացնելու նպատակով միջազգային փորձագետները ՀՀ ԱՆ ՀՄԴ նկատմամբ կայունության դեմ պայքարի հարցերով համակարգող Քրիստինե Գյուրջյանի և այլ […]