16 Մարտի, Երկուշաբթի, 2026
KFC

Պան Գի Մունն ապրիլի վերջին նախատեսում է Հայաստան գալ․ աղբյուր

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունն ապրիլի վերջին նախատեսում է առաջին անգամ պաշտոնական այցով ժամանել Հայաստան եւ Ադրբեջան, նա նաեւ ծրագրում է Վրաստան այցելել։ Այս մասին ТАСС գործակալությանը տեղեկացրել է նրա աղբյուրը։

«Կոնկրետ ամսաթվեր չեմ կարող նշել, բայց ուղեւորությունը կկայանա ՄԱԿ-ում Կլիմայի վերաբերյալ Փարիզի համաձայնագրի ստորագրման արարողությունից հետո»,- ասել է գործակալության զրուցակիցը: Հարկ է նշել, որ ստորագրման արարողությունը տեղի է ունենալու ապրիլի 22-ին։

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը այդ տեղեկությունը ոչ հերքել է, ոչ էլ հաստատել։

Նա նշել է, որ հուսով է, որ շուտով այդ հարցի վերաբերյալ ասելու բան կունենան։

KFC

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ