26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

«Եթե շարունակում ենք սխալ քաղաքականություն վարել, ի՞նչ պետք է սովորեցնենք այդ դպրոցում»

«Ինձ համար զարմանալի է, որ մի քաղաքական ուժ Հայաստանում քաղաքական դպրոց է բացում՝ չունենալով համապատասխան դասավանդող կադրեր», – Henaran.am-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Սերգեյ Շաքարյանցն` անդրադառնալով ՀՀԿ-ի կրթական պրոյեկտին.

«Եթե մենք շարունակում ենք սխալ քաղաքականություն վարել, ի՞նչ պետք է սովորեցնենք այդ քաղաքական դպրոցում», – հռետորական հարց հնչեցրեց քաղաքագետը` միաժամանակ նշելով, թե հուսադրող չէ նույնիսկ ՀՀԿ-ի այն հայտարարությունը, թե արտասահմանից էլ մասնագտներ կհրավիրվեն՝ քաղաքական դպրոցում դասավանդելու։

«Կասկածում եմ, որ ինչ-որ անկողմնակալ երկրից այստեղ կհրավիրվեն համապատասխան կադրեր՝ այդ դպրոցում դասավանդելու համար։ Նման աշխատանք կատարելու համար արտասահմանում բարձրակարգ մասնագետները մեծ վարձատրություն են պահանջում։ Ես կասկածում եմ, որ մեր կառավարությունը կամ ՀՀԿ-ն պատրաստ են նման չափերի վարձատրություն ապահովել ու մեր երկիր հրավիրել այդպիսի մասնագետների»:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ