13 Ապրիլի, Երկուշաբթի, 2026
KFC

Թուրքիան կշարունակի Ադրբեջանը որպես գործիք օգտագործել

ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը, այսօր լրագրողների հետ հանդիպմանը անդրադարձել է ԼՂ Հիմնահարցին։ Նա նշել է, որ  Ղարաբաղյան հարցի վերաբերյալ անցկացվող  հանդիպումներից առանձնապես դրական սպասումներ պետք չէ ունենալ։

«Ես չեմ կարծում, որ Ադրբեջանը պատրաստ է հրաժարվել վերջին շրջանում ցուցաբերած ագրեսիվ պահվածքից: Նրա այդ ագրեսիվ պահվածը ռազմավարական նշանակություն ունի: Ալիևը նպատակ է դրել փոխել ստատուս քվոյի իրադրությունը, որը գոյություն ունի ԼՂ կարգավորման հարցում»,-ասել է Ռուբեն Սաֆրաստյանը:

Նա նշել է, որ ռուս-թուրքական հարաբերությունների սրացումը նաև որոշակի ազդեցություն կարող է ունենալ Ադրբեջանի պահվածքի վրա:

«Ադրբեջանը կձգտի ավելի սրել իրադրությունը Հարվային Կովկասում։ Թուրքիան, ռուս-թուրքական հարաբերությունների սրացման պարագայում, կշարունակի որպես գործիք օգտագործել Ադրբեջանը»,-ասաց Ռուբեն Սաֆրաստյանը։

KFC

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ