24 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Հայաստանի թռչնաշխարհի 27 %-ը գրանցված է Կարմիր ‹‹հյուրատանը››

Հայաստանի փոքր տարածքի համեմատ` կարելի է ասել, որ նրա թռչնաշխարհ չափազանց բազմազան է: Մինչ օրս Հայաստանի սահմաններից ներս հայտնաբերվել եւ ուսումնասիրվել են 364 տեսակի նստակյաց եւ չվող թռչուններ, այն դեպքում, երբ  նախկին  Խորհրդային  միության տարածքում գրանցված են եղել 750, Եվրոպայում` 550, իսկ ամբողջ աշխարհում թռչնատեսակների թիվը հասնում` 9700-ի:

Թռչնաբանների ուսումնասիրությունների համաձայն, 400 տարվա ընթացքում երկրագնդից անհետացել են թռչունների ավելի քան 100 եւ ավելի տեսակներ: Միջազգային թռչնաբաները ահազանգում են, որ այսօր թռչունների շատ տեսակներ կանգնած են անհետացման շեմին, կամ էլ լավագույն դեպքում զգում են անհետացման վտանգը:

Այսօր աշխարհը նշում է Թռչունների պաշտպանության համաշխարհային օրը, հենց այս օրը` 1906թ.-ին, որ ստորագրվեց թռչունների պահպանության մասին Միջազգային կոնվենցիան: Կոնվեցիայից հետո շատ երկրներ չվող թռչունների պահպանման վերաբերյալ օրենքներ է ընդունել և մասնակցում են միջազգային համաձայնություններին:

Վտանգների մասին խոսելիս կարող են ասել, որ թռչունների համար լուրջ վտանգ են հանդիսանում ոչ թե որսորդները, այլ մարդկային գործունեության բավականին ‹‹խաղաղ›› տեսակները` երկնաքերերը, հեռուստաաշտարակները և այլ բարձրահարկ շինությունները, որոնք մահացու արգելքներ են չվող թռչունների համար: Նավթի արտահոսքը ծովերում կործանում է բազմաթիվ ծովային թռչունների: Ոչ պակաս լուրջ վտանգ է նաև միջավայրի աղտոտվածությունը:

Հայաստանի թռչնաշխարհի 364 տեսակներից  96-ը մինչ օրս հասցրել են  գրանցվել Կարմիր թղթե  ‹‹հյուարտանը››`  Կարմիր գրքում (մեծ ու փոքր ձկնկուլներ, վարդագույն և գանգրափետուր հավալուսններ, քարարծիվ, մոխրագույն կռունկ, սպիտակափող սոխակ ) և այլն, (հին Կարմիր գրքում այդ թիվը ` 66 էր- հեղ.):

Իսկ այս հանգամանքը վկայում է թռչունների թվաքանակի և տարածման շրջանների խիստ կրճատման մասին, որը հետևանք է անհարկի անտառահատումների, ջրային մակերեսների կրճատման թունաքիմիկատների արտանետումների, պարատանյութերի, անհաշվենկատ օգտագործման, անօրինական որսի:

Խոսելով անհետացող տեսակների մասին թռչնաբանները նշում են, որ այս պահի դրությամբ Հայաստնաի թռչնաշխարհից անհետացել է 2 տեսակներ: Սեւանի ավազանի նվազեցման հետեւանքով արդեն իսկ անհետացել է բադի մի տեսակ: Իսկ մյուս տեսկաներն են` գեղանի արոսը, որը անհետացել է բնական տափաստանները մշակովի տարածքների վերափոխման եւ անսահմանափակ որսի հետեւանքով, բնաջնջվել է:

Հիշեցնենք, որ եթե մինչ ՀՀ նոր քրեական օրենսգիրքի ընդունումը, հին օրենսգրքում ամրագրված էր, ‹‹Դաժան վերաբերմունք թռչունների եւ կենդանիներին›› հոդվածը, սակայն այդ հոդվածով եւ որեւէ մեկը չպատժվեց, ապա նոր օրենսգրքի 10-րդ բաժնի գլուխ 27-ում հանդիպում ենք. ‹‹Շրջակա միջավայրի անվտանգության  դեմ ուղղված հանցագործությաննը›› , որը իր մեջ ներառում է ինչպես ձկների, Կարմիր գրքում գրանցված օրգանիզմների պաշտպանությանը, այնպես էլ թռչունների եւ կենդանիների պահպանությանը:

 

Գալուստ ՆԱՆՅԱՆ

Լուսանկարը` հեղինակի

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ