14 Մայիսի, Չորեքշաբթի, 2025
KFC

Պերմյակովի դատը նոր փուլ է մտնում

Դատարանը սկսել է ուսումնասիրել Ավետիսյանների սպանության գործով իրեղեն ապացույցները։ Դատարանը հաշվի առավ, որ այս գործընթացքը   համապատասխան պատրաստություն է պահանջում և դատավոր Հարություն Մովսիսյանը որոշում կայացրեց իրեղեն ապացույցների ուսումնասիրությունը հետաձգել մինչեւ հաջորդ նիստը։

Այդ կապակցությամբ իրավահաջորդների ներկայացուցիչները դատավորից խնդրեցին ապահովել տեխնիկական կողմը, առաջին  հերթին՝ տեսանյութերի ցուցադրության էկրան։

Դատավորը հայտնեց, որ գործով անցնող 7 վկաների (ՌԴ քաղաքացիներ, 102-րդ բազայի նախկին զինծառայողներ) գտնվելու վայրի մասին հարցումը ստացել է։

Սակայն երկուսի՝ Տարասովի եւ Նիկիշինի հասցեներն անհայտ են։ Այդ կապակցությամբ փաստաբան Լուսինե Սահակյանը դատարանին հիշեցրեց, որ նման  հայտարարությունը, թե զինծառայողի հասցեն անհայտ է, առնվազն տարօրինակ է հնչում։ Փաստաբանը խնդրեց լրացուցիչ պարզել երկուսի հասցեները։

Գործի նյութերին ուսումնասիրելուց հետո տեղի կունենա մեղադրյալ Վալերի Պերմյակովի հարցաքննությունը։ Եթե ամբաստանյալը հրաժարվի ցուցմունք տալուց, ինչպես նախկինում արել էր, կհրապարակվի նրա հարցաքննության տեսագրությունը։
Հաջորդ դատական նիստը  կկայանա ապրիլի 8-ին։

 

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ