06 Փետրվարի, Ուրբաթ, 2026
KFC

«Եթե պետք լինի, նրան կբացատրենք ․․․»

ՀՀԿ կազմակերպչական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Թադևոսյանը Henaran.am-ի հետ զրույցում ասաց, թե ՀՀԿ-ի՝ քաղաքական դպրոց ստեղծելու գաղափարը դրական է գնահատում։ «Գործադիր մարմնի նիստում այդ հարցը քննարկվել է։ Կողմ քվեարկողներից մեկը ես եմ եղել։ Ես կարծում եմ՝ դա ճիշտ որոշում է եղել», – ասաց Ռուբեն Թադևոսյանը։

Հանրապետական կուսակցության հիմնադիրներից Աշոտ Աղաբաբյանը անհամաձայնություն է հայտնել քաղաքական դպրոց ստեղծելու վերաբերյալ.  ըստ նրա՝ եթե առաջատար կուսակցությունը դպրոցներ է բացում, դա արդեն դիկտատուրա է դառնում: Ավելին՝ կես կատակ-կես լուրջ՝ Աշոտ Աղաբաբյանն առաջարկում է ավելի հեռուն գնալ և կուսակցական մանկապարտեզներ հիմնել:

Անդրադառնալով Աշոտ Աղաբաբյանի վերոնշյալ դիտարկմանը՝ ՀՀԿ կազմակերպչական հանձնաժողովի նախագահը նշեց․

«Ես համաձայն չեմ նրա հետ։ Կարծում եմ՝ նա ինֆորմացիայի պակաս ունի, որ այդ կարծիքին է։ Եթե պետք լինի, նրան կբացատրենք ամեն ինչ։ Ընթացքում ամեն ինչը կներկայացվի, կարծում եմ՝ դրանից հետո ամեն բան իր տեղը կընկնի», – ասաց Ռուբեն Թադևոսյանը։

KFC

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ