15 Մայիսի, Հինգշաբթի, 2025
KFC

Հայաստանում նոր կրոնական կազմակերպություն է գործում.Ալեքսանդր Ամարյան

«Քայքայիչ պաշտամունքներից տուժածների օգնության և վերականգնողական» կենտրոնի ղեկավար Ալեքսանդր Ամարյանը այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ հայտարարեց, որ Հայաստանում նոր կրոնական կազմակերպություն է կազմավորվել: «Կազմակերպությունը կոչվում է «Ուղղադավան ավետարանական եկեղեցի»: Սա առաջին  հայկական կրոնական կազմակերպությունն է, որը ստեղծվել է ՀՀ քաղաքացիների կողմից»,-մանրամասնեց Ամարյանը:

Միևնույն ժամանակ Ալեքսանդր Ամարյանը դրական համարեց այն, որ տարիների ընթացքում հասարակության իրազեկվածության մակարդակն այս ոլորտում բարձրացել է, ինչն էլ թույլ կտա մարդկանց պաշտպանվել նման կազամակերպությունների ծուղակն ընկնելուց.

«Եթե 2003 թվականին Հայատանում միայն մեկ կրոնական կազմակերպության՝ Եհովայի վկաների մասին գիտեին, 10 տարվա ընթացքում ժողովուրդը շատերին է ճանաչում»,- ասաց Ալեքսանդր Ամարյանը:

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ