14 Սեպտեմբերի, Կիրակի, 2025
KFC

Այս ընտանիքը ամեն ինչ կորցրեց Ֆեյսբուքի պատճառով

Բրիտանացիներ Մարկ Հիգգինսն ու Բեկի Ժենկը ճակատագրից կարեւոր ու լուրջ դաս ստացան։ Իրենց սխալի հետեւանքով նրանք ամեն ինչ կորցրին։

Զույգը որոշել էր փոխել բնակարանը, 22-ամյա Բեկին սկսեց Ֆեյսբուքով ընկերություն փնտրել, որը կօգնել իրերը նոր տուն տեղափոխել։ Նրանք արագ գտան նման ընկերություն, զանգահարեցին ու պայմանավորվեցին։

Նշանակված օրը երկու տղամարդ եկան բեռնատար մեքենայով, եւ հանեցին բնակարանից այն ամենն, ինչ հնարավոր էր։ Երբ աղջիկն իջավ, որպեսզի նրանց իրենց նոր հասցեն տա, բեռնատարը չկար։

Նրանց կահույքը, հագուստը, փաստաթղթերը, անգամ ընտանեկան նկարները չկային։ Զույգը դիմեց ոստիկանություն, սակայն հանցագործներին գտնել դեռ չի հաջողվել։

«Ես երբեք այդպես լաց չէի եղել։ Նրանք նույնիսկ երեխայի խաղալիքներն էին տարել»,- ասում է Բեկին։

Զույգը խորհուրդ է տալիս զգուշանալ՝ ասում են, բազմաթիվ մարդիկ սոցիալական կայքերն օգտագործում են հանցավոր նպատակներով։

 

 

 

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ