06 Հուլիսի, Կիրակի, 2025
KFC

Փաստաբանների պալատը Թամարա Յայլոյանի հարցով դիմել են գլխավոր դատախազին

Փաստաբան Թամարա Յայլոյանը 23.03.2016թ. դիմել է Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատ՝ հայտնելով, որ 22.03.2016թ. www.youtube.com կայքում առկա ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ ռադիոկայանի  տեսանյութում ցուցադրվող դատավարությունից հատվածում ձայնագրված է փաստաբան Լուսինե Սահակյանի և տվյալ գործով մեղադրող Գևորգ Գևորգյանի խոսակցությունը։
Թամարա Յայլոյանը նշել է, որ վերը նշված խոսակցության մեջ մեղադրողը վիրավորական արտահայտություններ է կատարել իր հասցեին, իսկ փաստաբան Լուսինե Սահակյանը չի միջամտել և սաստել մեղադրողին։
Հիմք ընդունելով Թամարա Յայլոյանի դիմումը՝ ՀՀ փաստաբանների պալատի նախագահը դիմել է ՀՀ գլխավոր դատախազին խնդրելով՝ քննության առնել Շիրակի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում քննվող թիվ ՇԴ/0072/01/15 քրեական գործով մեղադրող Գևորգ Գևորգյանի վերոնշյալ վարքագիծը։
Փաստաբան Լուսինե Սահակյանի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու կամ վարույթ հարուցելը մերժելու մասին հարցը քննարկվելու է փաստաբան Թամարա Յայլոյանի կողմից դիմումը ներկայացնելու օրվանից (23.03.2016թ.) մեկ ամսվա ընթացքում։

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ