11 Հունվարի, Saturday, 2025
KFC

Յուրահատուկ «հոտառության» շնորհիվ Սյունիքում հայտնաբերվել է համաշխարհային գտածոներ

ՀՀ Մշակույթի նախարարության «Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոնի» փոխտնօրեն Հակոբ Սիմոնյանն այսօր լրագրողներին հայտնց, որ օրերս Սյունիքի մարզի Եղվարդ գյուղում գանձագողերի գործունեության հետևանքով հայտնաբերվել է ուրարտական ժամանակաշրջանի ուշագրավ գտածոներ:

Հնագետը նաեւ նշել է, որ բոլոր գտածոները միասին երկու հարյուր օրինակ են` մարտական սակրեր, արվեստի գործեր, որոնք Սյունիքի մարզի քննչական բաժնի կողմից հայտնաբերվելուց հետո դիմել են Մշակույթի նախարարութանը:

«Եթե չլիներ այս գանձագողությունը, մենք այդ արժեքները հարյուրամյակներ շարունակ հնարավոր էր չիմանայինք»,- նշեց Հակոբ Սիմոնյանը`հավելելով, որ թեև գանձագողը մեղավոր է, որ այդպիսի գործունեությամբ է զբաղվել, բայց նրա շնորհիվ ներկայումս ունենք այս գանձը. «Զարմանալի հայտնագործություն է կատարվել, առ այսօր մենք ուրարտական ժամանակաշրջանից  դեռևս չունեինք այդպիսի գանձ, մետաղե առարկաների հավաքածու, որը հայտնաբերվել էր գանձագողի փնտրտուքի հետևանքով: Սա համաշխարհային երևույթ է»:

Նշենք նաեւ, որ հայտնաբեված գանձ գանձագողը փորձել է վաճառել, սակայն  բարձրացած աղմուկից հետո  գտածոն այժմ գտնվում է պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոնում:

«Թեև գանձագողը մի քիչ տարօրինակ մարդ է, բայց վերջինս ցույց է տվել երեք դամբարանադաշտ, որոնք ցուցակագրված չեն եղել: Այդ մարդը մարդը յուրահատուկ «հոտառություն» ունի եւ հիմա մտածում ենք նրան արշավախմբերում  մասնակից դարձնելու համար»,- հայտնեց Սիմոնյանը:

KFC

Արխիվ

Հունվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ