Մոսկվան Երեւանին եւ Բաքվին հավասարակշռություն պահպանելով է զենք վաճառում․ Ռոգոզին
ՌԴ փոխվարչապեռ Դմիտրի Ռոգոզինը հայտարարել է, որ Ռուսաստանը Երեւանին եւ Բաքվին զենք վաճառելիս պահպանում է շահերի հավասարակշռությունը։ «Մենք զենք ենք վաճառում Հայաստանին եւ Ադրբեջանին՝ պահպանելով շահերի հավասարակշռությունը»,- ասել է Ռոգոզինը, գրում է РИА Новости-ն։ Միեւնույն ժամանակ նա նշել է, թե հենց որ Ռուսաստանը դադարեցնի զենքի մատակարարումն այդ երկրներից մեկին, նրա տեղն իսկույն կգրավեն ԱՄՆ-ը կամ այլ երկրներ։