16 Նոյեմբերի, Saturday, 2024
KFC

Կառավարությունը խթանում է ներդրումային ծրագրերը

Վերջին շրջանում կառավարության նիստերի օրակարգում հաճախ կարելի է հանդիպել ներդրումային ծրագրերին վերաբերող հարցերի։ Դրանց շրջանակներում տարբեր տեսակի խթանող միջոցներ տրամադրելու ճանապարհով գործադիրը փորձում է ներգրվել նոր ներդրումներ՝ տնտեսական գործընթացներն ակտիվացնելու համար։

Մասնավորապես անցած նիստում կառավարությունը համաձայնություն տվեց երեք ներդրումային նախագծերի։ Միայն մեկ ծրագրի շրջանակներում նախատեսվում է ստեղծել հարյուրավոր նոր աշխատատեղեր։ Խոսքը՝ Վանաձորի «Գլորիա» կարի ֆաբրիկայի ներկայացրած ներդրումային առաջարկության մասին է, որի շրջանակներում իտալական ընկերությունը պատրաստվում է ներդնել 2 մլն եվրո։

Ծրագրի իրականացման նպատակով ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումների, հումքի եւ այլ նյութերի ներկրման համար կառավարությանը որոշեց ընկերությանը տալ մաքսատուրքի վճարման արտոնություն։ Մի բան, ինչը հնարավորություն կտա ստեղծել 800 աշխատատեղ՝ 120 հազար միջին աշխատավարձով։ Որքան էլ գուցե թե աշխատավարձը ընկերությունում շատ բարձր չէ, այնուհանդերձ պայմաններ է ստեղծվում մարդկանց ապահովել կայուն աշխատանքով։

Արտոնության շրջանակներում կարի ֆաբրիկյան պատրաստվում է այս տարի թողարկել 3 մլն եվրոյի արտադրանք, որն ամբողջությամբ ունի արտահանման ուղղվածության։ Այսինքն՝ այն սպառվում է բացառապես եվրոպական երկրներում։ Այլ կերպ ասած, բավարարում է եվրոպական սպառողների պահանջներին եւ մրցունակության հետ կապված խնդիրներ չունի։

Նման ընկերությունների անհրաժեշտությունն անշուշտ մեծ է Հայաստանի տնտեսության համար։ Որքան այդպիսիք շատ լինեն, այնքան կբարելավվի նաեւ երկրի վճարային հաշվեկշիռը, արտաքին առեւտրաշրջանառության որակը։

Մեկ այլ ծրագրով կառավարությունը որոշեց հետաձգել «Միջազգային էներգետիկ կորպորացիայի» կողմից Երեւան ՀԷԿ-ի սարքավորումների արդիականացման նպատակով ներմուծվող ապրանքների ավելացված արժեքի հարկի վճարումը։ Այս ծրագիրը նախատեսում է բավական լուրջ ծավալի ներդրումային ներարկումներ։ Խոսքը շուրջ 19 մլրդ դրամի կամ գրեթե 39 մլն դոլարի մասին է։ Գումարի կեսը կուղղվի նոր եւ արդիական սարքավորումների ձեռքբերմանը։

Ներդումային ծրագրի իրականացման արդյունքում կստեղծվի շուրջ 60 աշխատատեղ։ Ընդ որում, բավական բարձր վարձատրությամբ։ Միջին աշխատավարձը այս տարի կկազմի 232 հազար դրամ, որը ծրագրի իրականացման ավարտին կամ 2018թ. կհասնի 265 հազարի։

Մեկ այլ ներդրումային ծրագրի շրջանակներում «Հաննի-Արմին» ընկերությանը անհատույց օգտագործման իրավունքով տրամադրվեց հողատարածք՝ վերականգնվող էներգետիկ ռեսուրսների կիրառմամբ արեւային էլեկտրակայան կառուցելու համար։

Սրանք քայլեր են, որոնք որոշակի խթաներ ստեղծելով տնտեսավարողների մոտ՝ նպաստում են ներդրումների իրականացմանը։ Մի բան, որի կարիքը միշտ էլ առկա է։ Դրանք գումարներ են, որոնք ի տարբերության վարկերի, անփոխարինելի են տնտեսության համար։

 

Ն.ՍԱՐԳՍՅԱՆ

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ