07 Հունվարի, Երեքշաբթի, 2025
KFC

Երիտասարդները բաց նամակ են հղել ԼՂՀ և ՀՀ նախագահներին

Մի խումբ երիտասարդներ ադրբեջանա- ղարաբաղյան հակամարտության շուրջ վերջին օրերին ստեղծված աննախադեպ լարված իրավիճակով մտահոգված, այսօր բաց նամակ են հղել ՀՀ և ԼՂՀ նախագահներին:
Նամակում մասնավորապես ասված է.

«Հայաստանի Հանրապետության եւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության

Մեծարգո Նախագահներ,

Հաշվի առնելով ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության շուրջ ստեղծված աննախադեպ լարված իրավիճակը՝ երբ առկա է հայ ժողովրդի անվտանգության նկատմամբ լրջագույն սպառնալիք, մենք՝ մի խումբ երիտասարդներ, քննարկելով անհրաժեշտ ռազմական հագեցվածության հիմնախնդիրը, առավելագույնս սեղմ ժամկետներում անհրաժեշտ գումարը ձեռք բելելու նպատակով, առաջարկում ենք ՀՀ եւ ԼՂՀ բոլոր բյուջետային աշխատակիցների մեկ ամսվա աշխատավարձը պարտադիր կերպով հավաքագրել վերոհիշյալ խնդրի լուծման նպատակով:

Գործընթացի թափանցիկությունը վերահսկելու նպատակով, անհրաժեշտ ենք համարում ստեղծել անկախ վերահսկիչ խորհուրդ՝ ներգրավելով պետական եւ քաղաքացիական հատվածների ներկայացուցիչների՝ նրանց կազմը ազգային անվտանգության համակարգի կողմից հավանության արժանացնելու եւ հաստատելու ճանապարհով:

Միեւնույն ժամանակ, անհրաժեշտ է գործընթացում ընդգրկված քաղաքացիներին ազատել հաշվետու ամսվա ընթացքում գոյություն ունեցող բոլոր տեսակի վարկային պարտավորություներից:

Առավել քան վստահ ենք, որ մեր հասարակությունը խորն ըմբռնումով եւ գիտակցումով կարձագանքի այս նախաձեռնությանը:

Համոզված ենք, որ ՀՀ-ում եւ ԼՂՀ-ում այս նախաձեռնության կյանքի կոչումը վարակիչ կլինի սփյուռքի մեր հայրենակիցների շրջանում, ինչի արդյունքում հավաքագրված միջոցները հնարավոր կլինի բազմապատկել եւ այդ կերպ հոգալ պետականության ռազմական անվտանգության համար անհրաժեշտ խնդրի լուծումը»:

Մի խումբ երիտասարդներ

Հ.Գ. – Հասարակական կարծիքի ձեւավորման դեպքում նախաձեռնող խումբը հանդես կգա հավելյալ հայտարարությամբ:

KFC

Արխիվ

Հունվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ