07 Հունիսի, Saturday, 2025
KFC

‹‹Հայաստանի իշխանություններն ուզեն-չուզեն, համաձայնելու են Ռուսաստանի ասածին››

Քաղտեխնոլոգ Արմեն Բադալյամը կարծում է՝ եթե նույնիսկ Հայաստանը պատրաստ լինի որոշակի զիջումների գնալ՝ Ղարաբաղի հարցը կարգավորելու, խաղաղություն հաստատելու ու Արցախի կարգավիճակն ամրագրելու համար, Ադրբեջանը դեռ պիտի համաձայնի այդ զիջումներին:
‹‹Հայաստանի՝ Ադրբեջանին արցախյան որոշակի տարածքներ զիջելու կամ չզիջելու հարցը գեոպոլիտիկ   խնդիր է: Եթե այդպիսի որոշում լինի, Հայաստանին չեն էլ հարցնի: Այդ հարցը որոշող կողմեր կան՝ Մինսկի խումբ, Ռուսաստան: Եթե անգամ միայն Ռուսական կողմն էլ լինի այդ որոշումը կայացնողը, Հայաստանի իշխանություններն ուզեն-չուզեն,  համաձայնելու են Ռուսաստանի ասածին››:

Քաղտեխնոլոգը հիշեցրեց՝ Ռուսաստանը տարածաշրջանում գերիշխող դիրք ունի:

‹‹Իսկ այդ դիրքներն ավելի ու ավելի են ամրապնդվում, երբ լծակներ են լինում, ինչպես օրինակ՝ գազի մատակարար լինելու հանգամանքը, տարածաշրջանում խաղաղապահեր տեղակայումը, որևէ երկրում  զորքեր  ունենալը…: Ռուսաստանը ջանում է իր դիրքերն էլ ավելի ամրապնդել››, – ասաց քաղտեխնոլոգը:

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ