04 Մարտի, Երեքշաբթի, 2025
KFC

Տարածքներ կհանձնե՞ն. ինչ կստանա Հայաստանը

‹‹Նոր ժամանակներ›› կուսակցության ղեկավար Արամ Կարապետյանը հավանական չի համարում, որ Հայաստանը պատրաստ կլինի Ադրբեջանին տարածքներ զիջել: ‹‹Բայց որ նմանատիպ որոշումներ   իշխանականան որոշակի բլոկներում ծագում են, դա տեսել եմ, գիտեմ: Մարդկանց հետ եմ զրուցել. նմանատիպ մտորումներ կան››:

Արամ Կարապետյանն ընդգծեց՝ չի կարող լինել այնպես, որ Ռուսաստանը Հայաստանի փոխարեն որոշում կայացնի տարածքներ զիջելու վերաբերյալ: ‹‹Հիմա այդ ժամանակները չեն: Այժմ աշխարհում այդպիսի  կտրուկ որոշումներ չեն կայացվում,  գերտերությունները հավասարակշռություն են պահում: Այդ տարածքային հարցերը Հայաստանի համար  կարևոր, բախտորոշ հարցեր են: Ռուսաստանը չի կարող նման որոշում կայացնել, քանի որ այդպիսի դեպքերում Ռուսաստանը  պետք է նշի՝ Հայաստանը դրա փոխարեն ի՞նչ պիտի ստանա››:

Արամ Կարապետյանը շեշտեց ՝ Ադրբեջանն այժմ թուրք-արևմտյան կողմնորոշում է բռնել, Ռուսաստանին ուզում է շրջանցել:

‹‹Ռուսաստանն էլ այս իրավիճակում ուզում է Ադրբեջանին սիրաշահել, մինչև տեսնեն, թե ինչ  կարող է լինել: Դա կտևի այնքան, մինչև լուծում գտնենք, ցույց տանք՝ առանց Ռուսաստանի խնամակալության՝ Հայաստանը կարող է լուծումներ գտնել››, – ասաց Արամ Կարապետյանը:

KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ