Եթե չկա ԼՂՀ ներկայացուցիչը, ուրեմն չկա բանակցություն. Նիկոլ Փաշինյան

ԼՂՀ հարցի կարգավորման որեւէ բանակցային պրոցես առանց ԼՂՀ ներկայացուցչի անընդունելի է:
Այս մասին Ֆեյսբուկյան իր հարթակում գրել է ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը:
Նա, մասնավորապես նշել է.
«Մեր զինվորներն ու սպաները իրենց կյանքի գնով կասեցրել են մի մեծ դավադրություն ընդդեմ Հայաստանի Հանրապետության եւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության:
Մեր բանակի սխրանքը դիվանագիտական ճակատում չպետք է տանուլ տրվի. Հայաստանի ներկայացուցիչը չպետք է նստի ԼՂՀ հարցի կարգավորման որեւէ բանակցային սեղանի շուրջ, որտեղ ներկա չէ ԼՂՀ պաշտոնական ներկայացուցիչը:
Ալիեւը երկար ժամանակ լկտիորեն բոյկոտում էր բանակցային պրոցեսը ու նաեւ դրա արդյունքում ստացավ հարձակման «դաբրո»: Բանակցային խնդրարկուի կարգավիճակը մեզ կբերի նոր «4-օրյա» կամ գուցե ավելի երկարատեւ պատերազմի:
Ազգային մեր համախմբումը, ուրեմն, պետք է ծառայեցվի կոնկրետ բանաձեւի կենսագործման. եթե բանակցային սեղանի շուրջ չկա ԼՂՀ ներկայացուցիչ, ուրեմն չկա ԼՂՀ հարցի կարգավորման բանակցություն:
Եթե բանակցություն, ուրեմն այն պետք է լինի իրոք բանակցություն»: