«Մեր ժողովուրդը լավ է հասկանում Բելգիայի ժողովրդի ցավը». Էրդողանը ցավակցություն է հայտնել

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ցավակցական հայտարարություն է հղել Բելգիայի մայրաքաղաք Բրյուսելում տեղի ունեցած ահաբեկչական հարձակումների կապակցությամբ, գրում է Ermenihaber.am-ը: Ըստ թուրքական «Doğan» լրատվական ծառայության` հայտարարության մեջ Էրդողանը նշել է, որ թուրք ժողովուրդը շատ լավ է հասկանում Բելգիայի ժողովրդին և կիսում է նրա ցավը, քանի որ իրենք էլ են ահաբեկչական հարձակումների ենթարկվել: «Խստորեն դատապարտում եմ Բրյուսելի […]