30 Նոյեմբերի, Saturday, 2024
KFC

Զինվորին հարկավոր է դաստիարակել մանկուց. Վովա Վարդանով /վիդեո/

Այսօր «Հենարան» մամուլի ակումբում հյուրընկավվել էին «Հատուկ նշանակության /հետախուզադիվերսիոն/ խմբի» հիմնադիր, հրամանատար Վովա Վարդանովը և «Ղարաբաղյան պատերազմի վետերանների միության» փոխնախագահներ Արագած Մկրտչյանը և Սեյրան Չիլինգարյանը:

Սեյրան Չիլինգարյանը շեշտեց, որ սահմանում իրավիճակը լարված է ու սրված: Նա ընդգծեց, որ ամենքս պետք է միավորված լիենենք ու ուս ուսի տված: Անդրադառնալով կորուստներին՝ Չիլինգարյանը նշեց.

«Ո՞նց կարելի  է անել այնպես, զոհ չլինի: Այս իրավիճակում դա ուղղակի անհնար է: Ցավում ենք, իհարկե,  զոհերը մեր երեխաներն են, բայց,  այդ իրավիճակը դեռևս շարունակական է լինելու:

Վովա Վարդանովն ընդգծեց, որ ամեն պահի հարկավոր է զգոն լինել. Թշնամուն թերագնահատել պետք չէ: Նա շեշտեց, որ մեր բանակը նախկին տարիների համեմատ առաջադիմել է, բայց, անշուշտ, առաջ ընթանալու տեղ կա:

«Մենք պատերազմը չենք վերջացրել: Այժմ մեզ համար կարևոր է, որ ունենանք ժամանակակից սպառազինությամբ ու զորեղ բանակ: Տղաներին հարկավոր հենց ընտանիքից դաստիարակել այնպես, որ նրանց մեջ բարձր լինի հայրենասիրական ոգին: Ապագա զինվորին  պիտի այնպես դաստիարակենք, որ  հետագայում նրանք բանակում խնդիրներ չունենան, ու մյուս տղաների հետ լինեն հաշտ, հանդուրժողական, ներող, ըմբռնող», – ասաց Վարդանովը:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ