28 Նոյեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

«Մեր ժողովուրդը լավ է հասկանում Բելգիայի ժողովրդի ցավը». Էրդողանը ցավակցություն է հայտնել

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ցավակցական հայտարարություն է հղել Բելգիայի մայրաքաղաք Բրյուսելում տեղի ունեցած ահաբեկչական հարձակումների կապակցությամբ, գրում է Ermenihaber.am-ը:

Ըստ թուրքական «Doğan» լրատվական ծառայության` հայտարարության մեջ Էրդողանը նշել է, որ թուրք ժողովուրդը շատ լավ է հասկանում Բելգիայի ժողովրդին և կիսում է նրա ցավը, քանի որ իրենք էլ են ահաբեկչական հարձակումների ենթարկվել:

«Խստորեն դատապարտում եմ Բրյուսելի Զավենթեմ օդանավակայանում և Մալբեք կայարանում տեղի ունեցած անմարդկային ահաբեկչությունները: Ստորաբար իրականացված այդ հարձակումների հետևանքով զոհվածների հարազատներին և Բելգիայի ժողովրդին ցավակցություն եմ հայտնում, իսկ վիրավորներին շուտափույթ ապաքինում եմ մաղթում»,- ասված է հայտարարության մեջ:

Էրդողանը նշել է, որ կարճ ժամանակ առաջ Անկարայում ՔԲԿ-ի (Քուրդիստանի բանվորական կուսակցություն-PKK) և Ստամբուլում ԻՊ-ի (Իսլամական պետություն ահաբեկչական կազմակերպություն) կողմից իրականացված ահաբեկչություններին հաջորդած Բրյուսելի պայթյունները ցույց են տալիս, որ կիրառած միջոցների տեսանկյունից ահաբեկիչները ոչնչով չեն տարբերվում իրարից:

Աղբյուր`    Ermenihaber.am
KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ