Նոր փոփոխություններ ֆուտբոլի կանոններում

Ֆուտբոլային ասոցիացիաների միջազգային խորհուրդն ընդունել է ֆուտբոլի կանոններում փոփոխություններ կատարելու մի քանի ուշագրավ որոշում: Նախ և առաջ՝ մրցակցի տուգանային հրապարակում «վերջին հույսի» խախտման համար ֆուտբոլիստն այլեւս չի հեռացվի խաղադաշտից, եթե խախտումը չլինի կոպիտ հնարքով: Կնշանակվի 11 մետրանոց, խախտում կատարողը կպատժվի դեղին քարտով եւ չի զրկվի հաջորդ խաղին մասնակցելու իրավունքից: Եթե խաղացողը տուգանային հրապարակում պայքարում է […]