28 Նոյեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Անակնկալներ՝ «Չորս դաշնամուր մեկ բեմում»

«Արամ Խաչատրյան» համերգասրահում Պետական կամերային նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Վահան Մարտիրոսյանը մարտի 9-ին իր նախաձեռնած հերթական նվերը կմատուցի երաժշտասերներին:

Նշենք, որ Հայաստանի պետական կամերային նվագախմբի նախաձեռնությամբ 1.5 տարի առաջ Հայաստանում առաջին անգամ  ներկայացվեց «Չորս դաշնամուր մեկ բեմում» ձևաչափով համերգ: «Երևանյան համերգի մեծ հաջողությունից հետո որոշեցինք այն դարձնել ավանադույթ»,-ասել է նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժորը:

Նրա հրավերով և նրա հետ միասին Արամ Խաչատրյան համերգասրահի բեմում հանդես կգան դաշնակահարներ Գլորիա Կամպաները՝ Իտալիայից,  Տրիստան Պֆֆաֆը՝ Ֆրանսիայից, ինչպես նաև  Ֆրանսուա Գզավյե Պոազան ՝ Շվեցարիայից:

«Երաժիշտներն իմ ընկերներն են»,- ասել է Վահան Մարտիրոսյանը:

Ֆրանսուա-Գզավյե Պոազանը և Գլորիա Կամպաները իրենց խոսքում նշել են, որ շատ են լսել Հայաստանի մասին և երազել են այցելել այս երկիր: Իսկ  այ Տրիստան Պֆաֆֆը արդեն երրորդ անգամ է Հայաստանում, այդ թվում նաև որպես անցյալ համերգի մասնակից:

Չորս դաշնամուրի համար երաժշտական կտավ գրել է դեռ Բախը: Սակայն միայն այս մեկը, քանի որ Մեծն երաժիշտը անշուշտ հասկանում էր, թե որքան բարդ կլինի կազմակերպել նման համերգ:

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ