14 Նոյեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Նոր փոփոխություններ ֆուտբոլի կանոններում

Ֆուտբոլային ասոցիացիաների միջազգային խորհուրդն ընդունել է ֆուտբոլի կանոններում փոփոխություններ կատարելու մի քանի ուշագրավ որոշում:

Նախ և առաջ՝ մրցակցի տուգանային հրապարակում «վերջին հույսի» խախտման համար ֆուտբոլիստն այլեւս չի հեռացվի խաղադաշտից, եթե խախտումը չլինի կոպիտ հնարքով:

Կնշանակվի 11 մետրանոց, խախտում կատարողը կպատժվի դեղին քարտով եւ չի զրկվի հաջորդ խաղին մասնակցելու իրավունքից: Եթե խաղացողը տուգանային հրապարակում պայքարում է գնդակի համար եւ խախտում է կանոնները, չի հեռացվի: Հակառակ դեպքում, Եթե խաղացողի գործողությունները ոչ մի կապ չունեն գնդակ խլելու հետ եւ ունեն ագրեսիվ բնույթ, ապա նա կստանա կարմիր քարտ:

Այդ մասին հայտարարել է ՖԻՖԱ-ի նորընտիր նախագահ Ջանի Ինֆանտինոն:

Փոփոխություններն ուժի մեջ կմտնեն հունիսի 1-ից եւ կկիրառվեն ամռանը կայանալիք Եվրոպայի առաջնությունում եւ Ամերիկայի գավաթի խաղարկությունում: Հաստատվել է նաեւ լրացուցիչ ժամանակում չորրորդ փոփոխություն կատարելու հնարավորությունը:

Գլխավոր մրցավարը կունենա տեսագրությունն ուսումնասիրող օգնական, որը կուսումնասիրի վիճահարույց դրվագների տեսագրությունը: Այս երկու փոփոխությունները բոլոր մրցաշարերի համար կհաստատվեն թեստային փուլից հետո:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ