10 Հոկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Մեկնարկում է ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունը

Լատվիայի մայրաղաքաք Ռիգայում կմեկնարկում է Ըմբշամարտի եվրոպայի առաջնությունը: Մրցաշարին կմասնակցեն Հայաստանի Ազատ և հունահռոմառական ոճի բոլոր ուժեղագույն ըմբիշները:

Արայիկ Բաղդատյանի գլխավորած թիմի կազմում հանդես կգան Գարիկ Բարսեղյանը, Վալոդյա Ֆրանգուլյանը, Դավիթ Սաֆարյանը, Գրիգոր Գրիգորյանը, Շամիր Աթյանն ու Անդրանիկ Գալստյանը:

Օլիմպիական չեմպիոն Լևոն Ջուլֆալաքյանի կազմած հավաքականն այսպիսին է՝Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Ռոման Ամոյան, եվրոպական առաջին խաղերի արծաթե մեդալակիր Միհրան Հարությունյան, Վարշամ Բորանյան, երիտասարդների աշխարհի չեմպիոններ Կարապետ Չալյանն ու Ռաֆիկ Մանուկյանը, ինչպես նաև Մաքսիմ Մանուկյանը, աշխարհի կրկնակի ու եվրոպայի եռակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը և աշխարհի երիտասարդական առաջնության բրոնզե մեդալակիր գերծանր քաշային Էդգար Խաչատրյանը:

Աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Արսեն Ջուլֆալակյանը բաց կթողնի Եվրոպական ստուգատեսն ու կմասնակցի Օլիմպիական վարկանշային մրցաշերին:

Եվրոպայի առաջնությունը կտևի մինչև մարտի 13-ը:

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ