Արժեքավոր է յուրաքանչյուր կյանք. Մեկնարկվել է ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ին նվիրված 5-րդ համաժողովը
Մոսկվայում մարտի 23-ին մեկնարկել է Արևելյան Եվրոպայում և Կենտրոնական Ասիայում ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի հարցերին նվիրված հինգերորդ համաժողովը, որին մասնակցում է ավելի քան 2460 պատվիրակ 79 երկրից: Համաժողովին ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Գագիկ Միրիջանյանի գլխավորությամբ մասնակցում է նաև հայաստանյան պաշտոնական պատվիրակությունը: «Արժեքավոր է յուրաքանչյուր կյանք» խորագրով համաժողովին մասնակցում են քաղաքական և հասարակական գործիչներ, գիտնականներ, բուժաշխատողներ, կրոնական կազմակերպությունների ներկայացուցիչներ, միջազգային կազմակերպությունների ղեկավարներ, […]