«Հայ կանանց ճակատ» նախաձեռնության անդամները բերման են ենթարկվել

«Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի «Ընդդիմության միասնական շտաբ»-ը հայտնում է, որ քիչ առաջ ոստիկանությունը Ազատության հրապարակից բերման է ենթարկել «Հայ կանանց ճակատ»նախաձեռնության անդամներին։ Նշվում է, որ նրանք «Ոչ բռնապետտությանը» և «Ազատություն քաղբանտարկյալներին» կարգախոսներով բողոքի ակցիա էին կազմակերպել, որին մասնակցել են «Հայ կանանց ճակատ»-ի անդամ մոտ մեկ տասնյակ կանայք: