01 Մայիսի, Չորեքշաբթի, 2024
KFC

Առողջաապահության նախարարն ընդունել է հիվանդների հարազատներին

ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանն ընդունեց հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց հարազատների ներկայացուցիչներին, ովքեր հարց են բարձրացնում իրենց հիվանդներին ապահովել անվճար«Զիպրեքսա» հոգեմետ դեղով` պնդելով, որ այն առավել արդյունավետ և որակով է:

Նախարարի հետ հանդիպման ժամանակ ծնողները շեշտեցին, որ  «Զիպրեքսա» դեղն օգտագործելու ընթացքում իրենց հիվանդների վիճակը անհամեմատ ավելի լավ է եղել, իսկ վերջին շրջանում այն դադարեցնելուց հետո կտրականապես փոխվել է։

«Մենք Ձեզ մոտ ենք եկել մեծ հավատով ու վստահությամբ, քանի որ 2014թ. Դուք արդեն կարողացել եք այդ խնդրին լուծում տալ, ինչի շնորհիվ իմ տղան անգամ բուհէ ընդունվել»,-ասաց ներկաներից մեկը։ Արմեն Մուրադյանը նշեց, որ թե այս և թե հոգեկան առողջության հետ կապված բոլոր խնդիրները նախարարության ուշադրության կենտրոնում են։

«Ձեր բարձրացրած հարցը մեզ նույնպես շատ մտահոգում է։ 2014թ. ձեզ հետ հանդիպումից հետո մեր մասնագետներն ուսումնասիրություններ կատարեցին, որի արդյունքում հստակեցվեց, որ մի խումբ հիվանդների համար արդյունավետ է«Զիպրեքսա» դեղը»,-ասաց նախարարը` նշելով, որ այն ժամանակ խնդրի լուծման այլ հնարավորություն էր գտնվել։

Արմեն Մուրադյանը նաև հայտնեց, որ նախարարությունը հաստատակամ է հոգեկան առողջության խնդիրներ ունեցող հիվանդների խնդիրների լուծման գործում։

«Այժմ էլ աշխատանքներ են տարվում, որպեսզի գործող օրենսդրության շրջանակներում խնդրին լուծում տրվի։ Ինչպես գիտեք, նախարարությունը միշտ բաց է աշխատում և պատրաստ է ձեր բոլոր մտահոգություններին ու խնդիրներին արձագանքելու»,-ասաց նախարարը։

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ