11 Սեպտեմբերի, Հինգշաբթի, 2025
KFC

Երեւանում կցուցադրվի Երուսաղեմի ռուսական և հայկական սրբավայրերի լուսանկարները

ՀՀ քաղաքաշինության նախարարության Ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտում մարտի 29-ին բացվելու է «Երուսաղեմի ռուսական և հայկական սրբավայրերը» խորագիրը կրող լուսանկարների ցուցահանդեսը` ձևավորված Սանկտ-Պետերբուրգի կրոնների պատմության պետական թանգարանի հավաքածուի բացառիկ նմուշներով:

ՀՀ քաղաքաշինության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի հաղորդմամբ` ցուցահանդեսին, որն ընդգրկում է XIX և ХХ դարասկզբի հայտնի լուսանկարիչներ Ֆ. Բոնֆիսի, Բ. Գենտշելի, Ի. Բարշչևսկու և այլոց աշխատանքները, ներկայացվելու են Պաղեստինի կայսերական ուղղափառ ընկերության հավաքածուի 60-ից ավելի լուսանկարներ:

Նկարները, փաստելով և փաստագրելով Հայ առաքելական եկեղեցու բազմադարյա պատմությունը և ռուսական հոգևոր ներկայությունը Սուրբ երկրում, նպատակ ունեն ներկայացնելու Երուսաղեմի ճարտարապետական հուշարձանները, հայկական և ռուսական տաճարների գեղարվեստական հարդարանքը, սրբավայրերը:

Ցուցահանդեսը բաց է լինելու մինչև 2016 թվականի մայիսի 5-ը:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ