«Մարդը սուտ ա ասում». ԱԺ-ում իրար «միս են ուտում»
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանը եւս մեկ անգամ վստահեցրել է, որ կան երկրներ, որտեղ էլեկտրաէներգիայի սակագինն ավելի բարձր է, քան՝ Հայաստանում:
ԱԺ ամբիոնից հանձնաժողովի այս տարվա զեկույցի քննարկման ժամանակ, անդրադառնալով ՀԱԿ խմբակցության պատգամավոր Արամ Մանուկյանի հարցադրմանը, թե ինչու է Հայաստանում սակագինն ավելի թանկ, քան այլ երկրներում, Ռոբերտ Նազարյանն եւ մեկ անգամ պնդեց. «Պետք է ասեմ, որ կան երկրներ, որտեղ շատ ավելի բարձր է գինը: Հայաստանում սակագնի միջին մեծությունը համարժեք է 10 ԱՄՆ սենտ կիլովատ ժամի դիմաց»:
Սակայն ՀԱԿ-ի մեկ այլ պատգամավոր` Հրանտ Բագրատյանն միջամտելով Ռոբերտ Նազարյանի խոսակցությանը մեղադրեց Ռ. Նազարյանին եւ տեղից գոռաց. «Բելառուսի օրինակն էլ կա, որտեղ գինն ավելի մատչելի է:
«Եկամուտների տերը ես չեմ… Դուք եք թյուրիմացության մեջ գցում, երբ համեմատում եք Բելառուսի և Ուկրաինայի հետ, որտեղ կա պետական սուբսիդավորում»,- նշեց Նազարյանը:
Հրանտ Բագրատյանն էլ բղավեց. «Չկա»:
«Ես ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ՝ կա»,- տեղի տվեց Նազարյանը:
«Չկա»,- պնդեց Բագրատյանը:
Սակայն այդպես էլ Ռ. Նազարյանն չհասցրեց ավրտին հասցնել իր խոսքն սահմանված ժամանակը վերջանալու պատճառով:
Սակայն որքան էլ, որ Ռ. Նազարյանը խնդրեց խորհրդարանին ավելացնել ժամանակը, սակայն նիստը վարող ԱԺ փոխխոսնակ Հերմինե Նաղդալյանը հրաժարվեց:
«Մարդը սուտ ա ասում»,- նորից բղավում էր Բագրատյանը, սակայն Նազարյանն ինքանապաշտպանության դիմելով հակադարձում էր. «Սուտը դու ես ասում»:
Որքան էլ Հ. Նաղդալյանը կոչ արեց զսպել զայրույթը, սակայն Հ. Բագրատյանն իրենն էր պնդում. «Ամեն անգամ ստից-մտից բաներ ա ասում»: