Բռնցքամարտիկներն ուսումնամարզական հավաք կանցկացնեն Ծաղկաձորում

Ծաղկաձորում` Բռնցքամարտի Հայաստանի հավաքականը մարտի 9-20-ը հավաքականի գլխավոր մարզիչ Կարեն Աղամալյանի գլխավորությամբ ուսումնամարզական հավաք կանցկացնի: Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը տեղեկացնում է, որ հավաքին կմասնակցեն 29 մարզիկ (4 աղջիկ): Գլխավոր մարզչին կօգնեն ավագ մարզիչ Արման Հարությունյանն ու աղջիկների հավաքականի գլխավոր մարզիչ Հարություն Նազարյանը: Նշենք, որ ապրիլի 7-ին Թուրքիայի Սամսուն քաղաքում կմեկնարկի բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունը, որը […]