01 Մարտի, Կիրակի, 2026
KFC

Բռնցքամարտիկներն ուսումնամարզական հավաք կանցկացնեն Ծաղկաձորում

Ծաղկաձորում` Բռնցքամարտի Հայաստանի հավաքականը մարտի 9-20-ը հավաքականի գլխավոր մարզիչ Կարեն Աղամալյանի գլխավորությամբ ուսումնամարզական հավաք կանցկացնի:

Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը տեղեկացնում է, որ հավաքին կմասնակցեն 29 մարզիկ (4 աղջիկ):

Գլխավոր մարզչին կօգնեն ավագ մարզիչ Արման Հարությունյանն ու աղջիկների հավաքականի գլխավոր մարզիչ Հարություն Նազարյանը:

Նշենք, որ  ապրիլի 7-ին Թուրքիայի Սամսուն քաղաքում կմեկնարկի բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունը, որը վարկանիշային է օլիմպիական խաղերի համար:

KFC

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ