14 Նոյեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Բուդապեշտում անցկացվել է “Աշխատուժի շարժունություն” եռօրյա ծրագիրը

Մարտի 3-6-ը Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում Եվրոպայի ժողովուրդների կուսակցության(ԵժԿ) երիտասարդական կազմակերպության նախաձեռնությամբ անցկացվեց  “Աշխատուժի շարժունություն” խորագրով եռօրյա խորհրդաժողովը: Ծրագրին Հայաստանի հանրապետական կուսակցության Երիտասարդական կազմակերպությունը ներկայացնում էր ՀՀԿ ԵԿ Արտաքին կապերի հանձնաժողովի նախագահ Լիլիթ Բեգլարյանը:

Խորհրդաժողովի նպատակն էր կազմել նախագիծ` աշխատանքի շուկայի մոդերնալիզացման նոր ուղիների ներառմամբ, որոնք կօգնեն երիտասարդ կադրերին հնարավորինս հեշտությամբ հաղթահարել աշխատանքի շուկա մուտք գործելու արգելքները, ինչպիսիք են` աշխատանքային փորձի պակասը կամ բացակայությունը, գիտելիքների և հմտությունների անհամապատասխանությունը աշխատանքի շուկայի պահանջներին և այլն:

Այս և այլ խնդիրների հաղթահարման նպատակով ծրագրի ընթացքում աշխատանքային խմբերով անցկացվեցին քննարկումներ, բանավեճեր, որոնք շոշափում էին թվային սերնդի ներկայացրած մարտահրավերները, երիտասարդ կադրերի և աշխատանքի շուկայի միջև եղած խզումները, և արդյունքում մշակվեց բանաձևերի շարք, որոնք քննարկման դրվեցին ծրագրի եզրափակիչ օրը տեղի ունեցած խորհրդաժողովի ընթացքում:

Բանաձևերում աշխատանքի թվայնացումից զատ անդրադարձ կատարվեց  FIFA-ի բարեփոխումներին, միգրացիոն ճգնաժամերին, Մերձավոր Արևելքում փոքրամասնությունների բռնի հետապնդմանը, քաղաքացիական հասարակությանը և կայուն կենսաթոշակային համակարգի ստեղծմանը:

Խորհրդաժողովի ընթացքում բանաձևերի քննարկման արդյունքում կազմվեց Եվրոպայում աշխատուժի շարժունության վերաբերյալ նախագիծ, որտեղ ամփոփվեցին թվային սերնդի առջև ծառացած խնդիրների լուծման համար առաջարկված լավագույն ուղիները:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ