Ավարտվեց ՄԻՊ թեկնածուների քվեարկությունը

ԱԺ Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովում ավարտվեց ՄԻՊ թեկնածուների քվեարկությունը: Այսպիսով՝ ԱԺ լիագումար նիստում քվեարկության կդրվի միայն Արման Թաթոյանի թեկնածությունը: Ստորև ներկայացնում ենք քվեարկության արդյունքները. Զարուհի Փոստանջյան- հինգ կողմ, վեց դեմ, Նարեկ Ալոյան-երկու կողմ, Արման Թաթոյան- յոթ կողմ, չորս դեմ: Հիշեցնենք, ՄԻՊ-ի թեկնածությունը հաստատվում է, եթե քվեարկությանը մասնակցածների կեսից ավելին կողմ է քվեարկում տվյալ թեկնածուին: