Հայաստանի արտգործնախարարը մասնակցում է Մյունխենի անվտանգության համաժողովին

Փետրվարի 12-ին մեկնարկեցին Մյունխենի անվտանգության 52-րդ համաժողովի աշխատանքները, որին ներկա են երեք տասնյակ երկրների և կառավարությունների ղեկավարներ, շուրջ յոթանասուն պետությունների արտգործնախարարներ։ Համաժողովին մասնակցում է արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի գլխավորած պատվիրակությունը։ Համաժողովի շրջանակներում նախատեսված են Էդվարդ Նալբանդյանի հանդիպումները մի շարք երկրների արտգործնախարարների, ինչպես նաև՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ։