Քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը գրում է․ «Թուրքիային ու Ադրբեջանին տրված Նախագահ Սերժ Սարգսյանի գնահատականները բավական խոսուն են։ «Մինչև հիմա ապրել ենք առանց նրանց՝ ապահովելով զարգացման ավելի կամ պակաս տեմպեր: Համարենք, որ այնտեղ անհատակ ու անանցանելի ճահիճ է»։ Real Politic կոչեցյալն հենց այսպես է լինում։ Հստակ գնահատական է տրված այն իրողությանը, որը շատերը արդեն երկու տասնամյակից ավելի փորձում […]
Վերջին մեկ օրում հայաստանյան ֆինանսական շուկայում ԱՄՆ 1 դոլարի փոխարժեքը բարձրացել է 0.19 դրամով, դառնալով՝ 496.05 դրամ, սակայն եվրոյի փոխարժեքը իջել է 1.12 դրամով՝ դառնալով՝ 560.29 դրամ: Ռուսական ռուբլու գինը մնացել է անփոփոխ: ՀՀ ԿԲ հրապարակած տվյալների համաձայն` արտարժույթների փոխարժեքները այսօր կազմել է` Փոխարժեք ՀՀ Դրամ ԱՄՆ Դոլար 496.05 Եվրո 560.29 ՌԴ Ռուբլի 6.25
Վերջին 7 տարիներին, երբ երկրի գործադիր իշխանությունը ղեկավարում էին Տիգրան Սարգսյանը` վարչապետ, եւ Դավիթ Սարգսյանը` (տարբեր պաշտոններում), Հայաստանում տարեցտարի նկատվեց աղքատության մակարդակի բարձրացում, եւ այսօր, ըստ Ազգային վիճակագրական ծառայության տվյալների, այն կազմում է 33 տոկոս: Ամեն տարի, չգիտես` ինչու, աղքատության նվազեցման մասին հիշում են թիվ մեկ ֆինանսական փաստաթղթի քննարկման ժամանակ եւ հայտարարում. «Այս տարվա պետական […]
«Մեր երկրում անպտղության ընդհանուր գործակիցն, ըստ պաշտոնական տվյալների, 17 տոկոս է, իսկ ըստ Համաշխարհային առողջապահության կազմակերպության՝ 15 տոկոսից բարձր անպտղությունը ճգնաժամային ցուցանիշ է համարվում: Եւ որքան ավելանում են անպտուղ զույգերը, այնքան փոխնակ մայրերի պահանջարկն ավելանում է: «Փնտրում եմ փոխնակ մայր» հայտարարության պաստառները հանդիպել ենք այն վայրերում, որտեղ շատ են լինում երիտասարդները, ուսանողները: Շատերի համար փոխնակ […]
Հանրապետության տարածքում Փետրվարի 13-17-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ արևմտյան՝ 2-7 մ/վրկ արագությամբ: Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով: Մայրաքաղաք Երևանում` փետրվարի 13-17-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Երևանի փետրվարի 13-ի բազմամյա կլիմայական տվյալներ. Օդի առավելագույն ջերմաստիճան՝ 16.70C (1979 թ.) • Օդի նվազագույն ջերմաստիճան՝ -19.90C (1972 թ.) […]
«Հակոբը կռված տղա էր, պատերազմի մասնակից, բայց վատ էին ապրում, ինքը հովվություն էր անում, չնայած տարիքը մեծ չէր: Ջահել էր` 54 տարեկան»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ԼՂՀ Մարտունու շրջանի Վազգենաշեն գյուղի համայնքապետ Անդրանիկ Բաբայանը: Գյուղապետի փոխանցմամբ` Հակոբ Համբարձումյանը Վազգենաշենում կնոջ հետ էր բնակվում, երկու դուստրերն ամուսնացած են: «Կինն էլ օգնում էր իրեն, ոչխար էին պահում: Ազատամարտիկների […]
Երեկ ուշ երեկոյան Կուբայում տեղի է ունեցել Հռոմի պապ Ֆրանցիսկոսի եւ Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլի հանդիպումը։ Կաթոլիկ եւ ուղղափառ եկեղեցիների ներկայացուցիչները չէին հանդիպել գրեթե 1 000 տարի՝ սկսած 1054 թվականից։ Հանդիպումը տեւել է մոտ 2 ժամ, անցել է փակ դռների հետեւում։ Հանդիպման ավարտին նրանք համատեղ հռչակագիր են ստորագրել, որը հիմնականում ուղղված է քրիստոնյաներին հետապնդումներից ու […]
Երեկ ԱԱԾ ղեկավար կազմին ներկայացնելով նորանշանակ տնօրենին, Սերժ Սարգսյանը նրա հասցեին գովեստի խոսքեր չի խնայել: Նա Կուտոյանին ներկայացրել է որպես սկզբունքային, հետեւողական, աշխատասեր եւ իր ու իր ենթակաների նկատմամբ խստապահանջ անձ: «Պարոն Կուտոյանը պետական աշխատանքի բարձր պրոֆեսիոնալ է, առօրյա խնդիրներ լուծելիս նա հիմքում քաղաքականություն է դնում: Նա ունակ է համակարգել զուգահեռ ընթացող գործընթացները եւ գտնել […]